Միջազգային

Նիսում բեռնատարը մխրճվել է Ազգային տոնին մասնակցող մարդկանց մեջ և կրակ բացել. կան տասնյակ զոհեր /լրացվում է/

2 րոպեի ընթերցում

Նիսում բեռնատարը մխրճվել է Ազգային տոնին մասնակցող մարդկանց մեջ և կրակ բացել. կան տասնյակ զոհեր /լրացվում է/

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի միջերկրածովյան Նիս քաղաքում հուլիսի 14-ի երեկոյան, երբ ֆրանսիացիները նշում էին Ազգային տոնը՝ Բաստիլի օրը, հարձակում է տեղի ունեցել: Հաղորդվում է մոտ 50 զոհերի և մի քանի տասնյակ վիրավորների մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ռոյթերս» գործակալությունը, բեռնատարը մխրճվել է ազգային տոնի առիթով քաղաքի կենտրոնական հատվածներից մեկում հավաքված ամբոխի մեջ, ապա կրակ բացել մարդկանց ուղղությամբ: Հաղորդվում է, որ վարորդն սպանվել է ոստիկանների կողմից:

«Նիսի սիրելի բնակիչներ, բեռնատարի վարորդը հավանաբար սպանել է տասնյակ մարդկանց, մնացեք տներում: Խոստանում ենք մանրամասներ հաղորդել»,-Թվիթերի իր միկրոբլոգում գրել է քաղաքապետ Քրիստիան Էստրոզին:

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը շտապ Փարիզ է վերադարձել Ավինյոնից: Նա կժամանի Ներքին գործերի նախարարություն, որտեղ սկսել է աշխատել ճգնաժամային խումբը:

02:02- հաղորդվում է 60 զոհի և 100 վիրավորի մասին:

02:05- Նիսի քաղաքապետը հայտարարեց 70 զոհի մասին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում