Հասարակական

Արմեն Մուրադյանը վստահեցնում է, որ խստացվել են սոցփաթեթների ոլորտում վերահսկողության մեխանիզմները

1 րոպեի ընթերցում

Արմեն Մուրադյանը վստահեցնում է, որ խստացվել են սոցփաթեթների ոլորտում վերահսկողության մեխանիզմները

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարարությունը միջոցառումներ կիրականացնի, որոնք կնպաստեն Սոցիալական փաթեթների ոլորտում վերահսկողության մեխանիզմների խստացմանը: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

«Սոցփաթեթի շրջանակներում երկու հիմնական ծրագիր է իրականացվում: Մեկը ստուգայցերի ծրագիրն է, որով Առողջապահության նախարարությունը նոր առողջապահական մշակույթ է ձևավորել: Համաձայն այդ ծրագրի՝ տարին մեկ անգամ պետք է գնալ ստուգման նախքան առողջական խնդիրների հանդիպելը: Քաղծառայողներն առաջինն անցան այդ ծրագրով, իսկ դրանից հետո ակտիվանում է մնացած ամբողջ փաթեթը: Երկրորդը` քաղծառայողների և առանձին խմբերի առողջական ծառայությունների բուժօգնության ծախսերի փոխհատուցման խնդիրն է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ասաց Մուրադյանը:

Նրա խոսքով՝ վերահսկողության առումով խնդիրներ կան, և այդ ուղղությամբ տարեցտարի փոփոխություններ են կատարվում՝ կապված ոչ միայն սոցփաթեթի փոխհատուցման, այլ նաև պետպատվերի շրջանակներում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում