Հասարակական

Արմեն Մուրադյանն անդրադարձել է իր ընտանիքին տրամադրվող թանկարժեք նվերների մասին հարցին

2 րոպեի ընթերցում

 Արմեն Մուրադյանն անդրադարձել է իր ընտանիքին տրամադրվող թանկարժեք նվերների մասին հարցին

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն անդրադարձավ իր ընտանիքին տրամադրվող թանկարժեք նվերների մասին հարցին և նշեց, որ դրանք ստանում են իր կնոջ՝ ԱՄՆ-ում բնակվող բարեկամներից։ Մուրադյանը նշեց, որ կնոջ ընտանիքն ԱՄՆ-ում ապրում է 1995-ից։ «Հաճույքով կկիսվեմ ընտանիքիս վերաբերող հարցերով։ Իմ կնոջ ընտանիքն ապրում է ԱՄՆ-ում՝ մայրը, քեռին, եղբայրը, նրանց ընտանիքները։ Կարծում եմ, որ տարին մեկ անգամ եղբայրները կարող են իրենց քրոջն ու նրա երեխաներին նվերներ տալ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Մուրադյանը:

Հարցին՝ արդյոք մինչ նախարար նշանակվելը ևս խոշոր գումարներ են որպես նվեր ստացել՝ նախարարն ասաց, որ խոշոր հասկացությունը հարաբերական է, իսկ նվերներ ինքը ստանում է 1995-ից:

Նախարարների գույքի և եկամուտների 2015 թվականի հայտարարագրերի համաձայն` Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նախորդ տարվա սկզբին 48 հազար դոլար, իսկ տարեվերջին 58 հազար դոլար փոխառություն է տվել: Նախարարը հայտարարագրել է 16 մլն դրամ դրամական միջոցներ ու 12 մլն 173 հազար դրամ եկամուտ, որը գոյացել է աշխատավարձից ու փոխառության դիմաց տրված տոկոսներից: Նախարարի կնոջ՝ Ելենա Ամիրխանյանի հայտարարագրում նշված է, որ 2015 թվականին նա 10 հազար ԱՄՆ դոլար նվիրատվություն է ստացել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում