Պաշտոնական

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրերով պարգեւատրվել են ՀՀոստիկանության մի խումբ աշխատակիցներ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ապրիլի 13-ին հրամանագրեր է ստորագրել ՀՀ ոստիկանության օրվա կապակցությամբ, իրավակարգի ամրապնդման գործում ներդրած ավանդի, ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած խիզախության համար Հայաստանի Հանրապետության ոստիկանության մի խումբ աշխատակիցների պարգեւատրելու մասին: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, «Հասարակական կարգի գերազանց պահպանման համարե մեդալով պարգեւատրվել է` ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Հունանյանը, Արիության մեդալով` Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 4-րդ վարչության 4-րդ բաժնի հատկապես կարեւոր գործերով ավագ օպերլիազոր, ոստիկանության փոխգնդապետ Մուրադ Վիգորի Բաղդասարյանը, Քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության 1-ին բաժնի հատկապես կարեւոր գործերով ավագ օպերլիազոր, ոստիկանության փոխգնդապետ Գեւորգ Վլադիմիրի Ղազարյանը, Մարտական ծառայության մեդալով` Լոռու մարզային վարչության փորձաքրեագիտական բաժանմունքի պետ, ոստիկանության փոխգնդապետ Մելքոն Աշոտի Անտոնյանը, Կադրերի վարչության 1-ին բաժնի 1-ին բաժանմունքի ավագ տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Արկադյա Համլետի Գեւորգյանը, Շիրակի մարզային վարչության Ախուրյանի բաժնի պարեկապահակակետային ծառայության ջոկի ոստիկան, ոստիկանության ավագ սերժանտ Ալեքսան Ռաýիկի Թումիկյանը, Երեւան քաղաքի վարչության Մալաթիայի բաժնին կից պետական պահպանության վարչության պահպանության բաժնի ոստիկանության վաշտի դասակի հրամանատար, ոստիկանության կապիտան Վարդան Սաշիկի Խառատյանը, Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու բաժնի պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Սամվել Մխիթարի Հակոբյանը, Ճանապարհային ոստիկանության Երեւան քաղաքի պետավտոտեսչության բաժնի ճանապարհապարեկային ծառայության գումարտակի ուղեկցող դասակի ավագ տեսուչ, ոստիկանության մայոր Սումբատ Վարդանի Մարգարյանը, Արմավիրի մարզային վարչության փորձաքրեագիտական խմբի փորձագետ, ոստիկանության կապիտան Քաջիկ Սիմոնի Ոսկանյանը, Արագածոտնի մարզային վարչության Թալինի բաժնի հերթապահ մասի ավագ տեսուչ- հերթապահ, ոստիկանության մայոր Ռոբերտ Համբարձումի Ռաýայելյանը, Գեղարքունիքի մարզային վարչության Վարդենիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր, ոստիկանության մայոր Զավեն Դերենիկի Սիմոնյանը, Պետական պահպանության վարչության բանկային համակարգի պահպանության հերթապահ ծառայության կրտսեր տեսուչ-հերթապահ, ոստիկանության ավագ Դավիթ Արշավիրի Վանեսյանը, Քննչական գլխավոր վարչության Երեւան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչ, ոստիկանության կապիտան Լեռնիկ Լյուդվիգի Վարդանյանը, Պետական պահպանության վարչության ջրամատակարարման կառույցների պահպանության 1- ին գումարտակի ջոկի հրամանատար, ոստիկանության ավագ սերժանտ Ներսես üիգարոյի Փիրումյանը: ՀՀ ոստիկանության օրվա կապակցությամբ Մխիթար Հերացու մեդալով են պարգեւատրվել` ՀՀ ոստիկանության բժշկական վարչության պետ, բժշկական ծառայության գնդապետ Վարդան Մովսիսյանը, ՀՀ ոստիկանության բժշկական վարչության հոսպիտալի պետ, բժշկական ծառայության փոխգնդապետ Արթուր Պետրոսյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում