Միջազգային

Քերին կժամանի Մոսկվա քննարկելու Սիրիայի, Ուկրաինայի եւ Լեռնային Ղարաբաղի հարցերը

1 րոպեի ընթերցում

Քերին կժամանի Մոսկվա քննարկելու Սիրիայի, Ուկրաինայի եւ Լեռնային Ղարաբաղի հարցերը

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին այս շաբաթ կայցելի Մոսկվա, հաղորդել Է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին:

«Հուլիսի 14-ի երեկոյան նա (Քերին) կմեկնի Մոսկվա, որտեղ մի շարք հանդիպումներ կանցկացնի ռուսաստանցի բարձրաստիճան անձանց հետ՝ քննարկելու համար Սիրայի, Ուկրաինայի, Լեռնային Ղարաբաղի եւ այլ հարցեր»,- ճեպազրույցում հայտարարել Է Քիրբին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ռուսաստանի արտգործնախարարությունում հավաստել են, որ Քերին կժամանի Մոսկվա:

Քերիի այցը Ռուսաստան կկայանա հուլիսի 14 – 15-ը ԱՄՆ-ի պետքարտուղարի եվրոպական շրջագայության շրջանակներում, ասված Է Պետդեպի մամուլի տեղեկագրում:

Ուղեւորության ընթացքում Քերին նաեւ կայցելի Փարիզ, Լյուքսեմբուրգ եւ Լոնդոն, իսկ Բրյուսելում կհանդիպի Եվրամիության երկրների արտաքին գործերի նախարարների եւ ԵՄ-ի արտաքին գործերի ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հետ՝ «քննարկելու համար արտաքին քաղաքականության հանգուցային առաջնահերթությունները», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում