Պատմաբանը երկու փաստարկ է բերում, թե ինչու Հայոց ցեղասպանության ճանաչումը Իսրայելի շահերից չի բխում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԳԱԱ հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն, պատմաբան Սուրեն Մանուկյանը Իսրայելի Կնեսետի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը քվեարկության չդնելը և Կրթության ու մշակույթի հանձնաժողով լրամշակման ուղարկելը հիմնավորեց երկու փաստարկով: Նախ՝ Իսրայելը յուրահատուկ մոտեցում ունի Հայոց և, ընդհանրապես, մյուս ցեղասպանությունների նկատմամբ: «Այդ տեսանկյունից կարող ենք ասել, որ գոնե մոտ ժամանակներս դժվար է սպասել, որ այդ երկրում Հայոց ցեղասպանությունը կճանաչվի: Իսրայելի էլիտայի մեծ մասը Հոլոքոստին նայում է որպես բացառիկ դեպքի, միակ ցեղասպանության, և այդ առումով դժվար է պատկերացնել, որ Հայոց ցեղասպանության պարագայում նման որոշում կկայացնեն»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Սուրեն Մանուկյանը:

Այնուհետև՝ Մերձավոր Արևելքում կա մի պետություն, որի հետ Իսրայելի հարաբերությունները երբեմն վատանում են, երբեմն, հակառակը, լավանում: Այնուամենայնիվ, նրա հետ իր քաղաքականությունը երկարատև կտրվածքով է կառուցում: Դա Թուրքիան է: Հետևաբար, Հայոց ցեղասպանության ճանաչումըԻսրայելի շահերից չի բխում:

«Իսրայելի Կնեսետում պարբերաբար հարցն օրակարգում կլինի, և դա շատ լավ է, որովհետև քննարկման թեմա կդառնա, բայց չեմ կարծում, որ մոտ ժամանակներս Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության հարցի ճանաչում լինի: Հասարակական հատվածում առանձնապես խնդիր չկա, շատ դեպքերում Իսրայելի գիտական շրջանակներում կոնսենսուս է, որ կատարվածը ցեղասպանություն է, բայց քաղաքական մակարդակում ներկա փուլում բացառում եմ, որ այդ հարցը մեզ համար դրական լուծում կգտնի»,-հավելեց Սուրեն Մանուկյանը:

Հուլիսի 5-ին Իսրայելի խորհրդարանում արդեն 3-րդ անգամ քննարկվեց Հայոց ցեղասպանության հարցը «Մերեց» կուսակցության նախագահ Զեհավա Գալոնի նախաձեռնությամբ: Իսրայելի Կնեսետը Հայոց ցեղասպանության բանաձևն ուղարկեց կրթության եւ մշակույթի հանձնաժողով լրամշակման:

Հայերեն English Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան