Միջազգային

Բելառուսում ձերբակալել են չեչենի ԻՊ ահաբեկչական խմբավորման համար գրոհայիններ պատրաստելու համար

1 րոպեի ընթերցում

Բելառուսում ձերբակալել են չեչենի ԻՊ ահաբեկչական խմբավորման համար գրոհայիններ պատրաստելու համար

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի իրավապահ մարմինները ռուս գործընկերների հետ միասին Բրեստում ձերբակալել են չեչենի, ում կասկածում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապեր ունենալու մեջ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է Interfax-ը: 22-ամյա չեչենը հավաքագրել է գրոհայիններին եւ փորձել է մեկնել Արեւմտյան Եվրոպա: Ըստ իրավապահ մարմինների տեղեկությունների` հայրենիքում նա աշխատել է արգելված ահաբեկչական խմբավորման կազմում:

Ձերբակալվածը հայտնել է, որ գործել է համախոհների հետ միասին` փորձելով հասնել Լեհաստան: Երիտասարդին ուղարկելու են Ռուսաստան, որտեղ նրա դեմ արդեն իսկ հարուցվել է քրեական գործ ապօրինի զինված խմբավորում ձեւավորելու հիմքով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում