Միջազգային

Եվրոպայում նշում են Սոմմի ճակատամարտի 100-ամյա տարելիցը

1 րոպեի ընթերցում

Եվրոպայում նշում են Սոմմի ճակատամարտի 100-ամյա տարելիցը

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայում եւ Ֆրանսիայում տեղի են ունենում հիշատակի միջոցառումներ Սոմմի ճակատամարտի՝ Առաջին համաշխարհային պատերազմի խոշորագույն մարտերից մեկի եւ բրիտանական ռազմական պատմության ամենաարյունալի ճակատամարտի սկսվելու 100-ամյա տարելիցի կապակցությամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

1916 թվականի հուլիսի 1-ին բրիտանական եւ ֆրանսիական զորքերն ընդգրկուն հարձակում սկսեցին Գերմանիայի դիրքերի վրա: Մարտերի ընթացքում երկուստեք սպանվեց եւ վիրավորվեց ավելի քան մեկ միլիոն մարդ:

Ֆրանսիայում հիշատակի արարողություններ են տեղի ունենում նախկին մարտադաշտում: Հիշատակի տուրք մատուցելով զոհվածներին՝ Քեմբրիջի դուքս Ուիլյամն ասել Է, որ այդ մարտերում իր երկիրը կորցրեց «սերնդի ծաղիկը»: Մարտերի հենց առաջին օրը բրիտանական բանակը կորցրեց շուրջ 60 հազար սպանված եւ վիրավոր:

Լոնդոնում Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհին ծաղկեպսակ Է դրել Անհայտ զինվորի գերեզմանին: Ի հիշատակ բրիտանական ռազմական պատմության ամենաարյունալի օրվա հայտարարվել Է լռության րոպե:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում