Իրանցի գործարարները հակված են Սև ծով դուրս գալ Հայաստանի միջոցով. Գագիկ Բեգլարյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանն անում է ամեն ինչ՝ տարածաշրջանում Իրանի համար տրանսպորտային հաղորդուղիների լավագույն տարբերակն առաջարկելու համար:

Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը՝ անդրադառնալով Իրանի, Ադրբեջանի և Վրաստանի միջև երկաթուղու և ավտոճանապարհի կառուցման նախագծային աշխատանքների մասին հարցին:

«Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի այս տարածաշրջանում լինենք առաջնային: Վերջին շրջանում տեղի ունեցավ իմ այցն Իրան, ստորագրեցինք համաձայնագրեր: Այսօր յուրաքանչյուր պետություն առաջարկում է այլընտրանք: Եթե Հայաստանն իրանական կողմին կարողանա ավելի լավ գներով, որակով ճանապարհ առաջարկել, ապա վստահ եմ, որ իրանական բիզնեսմենները հակված են Հայաստանով դուրս գալ Սև ծով»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Բեգլարյանը:

Նրա խոսքով՝ դրա համար էլ ՀՀ իշխանություններն արագ քաղաքական որոշում են ընդունել և ՀՀ նախագահի հանձնարարությամբ՝ որոշել Հյուսիս-հարավ ճանապարհի Ագարակից Սիսիան հատվածը բետոնապատի փոխարեն կառուցել ասֆալտապատ: «Դա թույլ կտա, որպեսզի շատ արագ ունենանք Ագարակ-Սիսիան հատվածը, որը մինչև Երևան կկրճատի 70 կմ և 2,5 ժամ: Ճանապարհի կառուցումը նախատեսում ենք ավարտել ամենաշատը երեք տարվա ընթացքում: Վստահ եմ, որ այդ ճանապարհով կունենանք բավականին մեծ տրանսպորտային ծանրաբեռնվածություն: Բացի այդ, Երասխում ևս ունենք լավ երկաթգիծ, որով իրանական բեռները կկարողանանք տեղափոխել մինչև սևծովյան նավահանգիստ»,- ընդգծեց նախարարը:

Ըստ Բեգլարյանի՝ հաշվարկները ցույց են տվել, որ ի տարբերություն ադրբեջանական առաջարկի՝ Ագարակ-Երասխ-Սև ծով ճանապարհով իրանցի յուրաքանչյուր բիզնեսմեն կտնտեսի մոտ 500 դոլար:

Հայերեն English Русский

Տրետուքում 2018-2025 թթ-ին սոցիալ-տնտեսական նշանակության 7 ծրագիր է իրականացվել՝ 100 միլիոն 700 հազար դրամ ներդրմամբ

Թավրիզում ամերիկյան հարվածների հետևանքով մարդ է զոհվել

Գավառ համայնքում կատարվել են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ

Ֆասթ Բանկի ամենամեծ ներուժը տեխնոլոգիական մտածողությունն է․ ֆինանսական տնօրեն Գոհար Հարությունյան

Գավառում անցկացվել է նարդու համայնքային բաց առաջնություն

Հայաստանից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. էկոնոմիկայի նախարարի տեղակալը հերքել է տարածվող լուրերը

Հիմնանորոգվում է Մարտունի քաղաքի Ալաշկերտի փողոցը

Վարդենիս համայնքում տեղի է ունեցել Շախմատի միջազգային օրվան նվիրված միջոցառում

Անտառային և բուսածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման միջոցառումներին նվիրված խորհրդակցություն՝ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմում

Միքայել Խաչատրյանը վայր է դնում Երևանի ավագանու մանդատը և կշարունակի աշխատանքը ՀՀ ԱԺ-ում՝ որպես պատգամավոր