Տնտեսություն

Գևորգ Պապոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հասարակական խորհրդի նիստ

1 րոպեի ընթերցում

Գևորգ Պապոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հասարակական խորհրդի նիստ

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի գլխավորությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հանդիպման մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել նախարարը՝ կից հրապարակելով նաև տեսանյութ։ 

«Նիստի մեկնարկին կարևորեցի հասարակական կազմակերպությունների ներգրավվածությունը երկրի տնտեսության զարգացման գործում և նշեցի, որ համատեղ քննարկումների միջոցով հնարավոր է դառնում ձևավորել լուծումներ, որոնք նպաստում են իրականացվող աշխատանքների արդյունավետության բարձրացմանը։

Օրակարգում ընդգրկված հարցերը վերաբերում էին պետական աջակցության ծրագրերին, մասնավորապես արտահանմանն ուղղված ծրագրերի լավարկմանը, ՀՀ-ում մասնավոր անասնաբուժական ծառայությունների և անասնաբուժական դեղամիջոցների շրջանառության համակարգի զարգացմանը»,– գրել է Պապոյանը։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañol
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում