Միջազգային

Զինյալների կողմից Հալեպի գնդակոծման հետեւանքով 16 խաղաղ քաղաքացիներ են զոհվել

2 րոպեի ընթերցում

Զինյալների կողմից Հալեպի գնդակոծման հետեւանքով 16 խաղաղ քաղաքացիներ են զոհվել

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում զինված ընդդիմության մարտիկները համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով գնդակոծել են Հալեպ քաղաքը: Ինչպես հայտնել Է «Ֆիրաթ» գործակալությունը, բնակելի թաղամասերի վրա առնվազն 30 արկ Է արձակվել Բանի Զեյդ արվարձանից, որտեղ բազավորված են հրոսակային խմբավորումները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Զոհերի եւ տուժածների վերաբերյալ հաղորդումներ են ստացվել Էլ Խալիդիայից, Մեյդանից, Էլ Խամդանիայից եւ Նիլի փողոցից: Ընդամենը քաղաքում զոհվել Է 16 մարդ: Անցած օրը գնդակոծումների զոհ Է դարձել հինգ մարդ:

Սիրիայի ռազմաօդային ուժերը զինյալների դիրքերին հարվածներ են հասցրել Հալեպից հյուսիս՝ Խայանում, Խարեյթանում եւ Անադանում: Կառավարական ուժերն այս շաբաթվա սկզբում հաջողության են հասել՝ վերահսկողության տակ վերադարձնելով Էլ Մալյախի ֆերմաները: Դրանք գտնվում են այն մայրուղու կողքին, որով կատարվում Է զինված խմբավորումների մատակարարումը քաղաքի ներսում: Զորքերը շարժվում են դեպի Քասթիլո ճանապարհային ուղեբաժանք: Ինչպես հայտնել Է «Ալ Վաթան» թերթի Էլեկտրոնային տարբերակը, Սիրիայի Արաբական Հանրապետության զինված ուժերի հրամանատարությունը նրանց առջեւ խնդիր Է դրել շրջապատել զինյալներին քաղաքի արեւելյան կեսում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում