1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ապրիլի 26-ին ստորագրել է ՀՀ քրեական դատավարության, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում, Ազգային անվտանգության մարմիններում ծառայության, Ազգային անվտանգության մարմինների, Ոստիկանությունում ծառայության, Ավելացված արժեքի հարկի մասին ՀՀ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքները: Այս մասին «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյանկից: