ԱՄՆ կոնգրեսականները երկրի Նախագահին եւ Կոնգրեսին կոչ են անում հետեւել Հռոմի պապի օրինակին եւ ճանաչել Հայոց ցեղասպանությունը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կալիֆորնիայի կոնգրեսականներ Դեյվիդ Վալադաոն եւ Ջիմ Կոստան ողջունել են Հռոմի պապի հայաստանյան այցը` հատկապես ընդգծելով նրա` դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր սպասվող այցելության կարեւորությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:

Հռոմի պապի այցի նախօրեին կոնգրեսական Ջիմ Կոստան հայտարարել է, որ Սրբազան Քահանայապետի այցը ապացույցն է նրա` հայ ժողովրդի հանդեպ ունեցած հավատարմության:

Հիշատակելով 2015 թվականին Հռոմի պապի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը` նա ԱՄՆ նախագահին եւ Կոնգրեսին կոչ է արել հետեւել Հռոմի պապի օրինակին եւ ի վերջո որդեգրել Հայոց ցեղասպանության ճանաչման հստակ քաղաքականություն:

«Շատ կարեւոր է, որ աշխարհի առաջնորդները շարունակում են ուշադրություն հրավիրել 100 տարի առաջ տեղի ունեցած այդ սարսափելի դեպքերին՝ Հայոց ցեղասպանությանը»,- իր հերթին ասել է մեկ այլ կոնգրեսական, «Հայոց ցեղասպանության ճշմարտության եւ արդարության»բանաձեւի գլխավոր հովանավոր Դեյվիդ Վալադաոն:

Նրանց են միացել կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Ռոբերտ Դոլդը եւ ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանին աջակցող խմբի համանախագահ Ֆրենկ Փալոնեն:

Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի այցը Հայաստանի Հանրապետություն նախատեսվում է հունիսի 24-ին: Այցի շրջանակում Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի կունենա պաշտոնական դիմավորման արարողություն, ինչից հետո Սրբազան Քահանայապետը կմեկնի Մայր Աթոռ Ս. Էջմիածին: Նույն օրը երեկոյան Սրբազան Քահանայապետը ՀՀ նախագահի նստավայրում հանդիպում կունենա Նախագահ Սերժ Սարգսյանի, ապա ՀՀ իշխանությունների, հասարակության և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ: Հունիսի 25-ի առավոտյան Սրբազան Քահանայապետը կայցելի Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և թանգարան: Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ կմեկնի Գյումրի, որտեղ սուրբ և անմահ պատարագ կմատուցվի Վարդանանց հրապարակում: Նույն օրը երեկոյան Երևանում՝ Հանրապետության հրապարակում, տեղի կունենա էկումենիկ արարողություն և խաղաղության աղոթք: Հունիսի 26-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Հռոմի Սրբազան Քահանայապետը հանդիպում կունենա Հայ կաթողիկե եպիսկոպոսների հետ: Նույն օրը Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը Երևանից կմեկնի Հռոմ:

Հայերեն العربية English Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան