Միջազգային

Պուտինը ծաղկեպսակ Է դրել Անհայտ զինվորի շիրիմին

1 րոպեի ընթերցում

Պուտինը ծաղկեպսակ Է դրել Անհայտ զինվորի շիրիմին

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 22-ին՝ ԽՍՀՄ-ի վրա հիտլերյան Գերմանիայի հարձակման 75-րդ տարելիցի օրը, Ալեքսանդրյան այգում ծաղկեպսակ Է դրել Անհայտ զինվորի շիրիմի մերձակա Անմար կրակի մոտ: Կրեմլին պատերի մոտ պետության ղեկավարի մասնակցությամբ ավանդական արարողությունը նվիրված Է այսօր երկրում նշվող Հիշատակի եւ վշտի օրվան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

Պատվավոր պահակախմբի զինվորները ծաղկեպսակ են դրել հուշահամալիրի մոտ, ինչից հետո Պուտինն ուղղել Է դրա ժապավենները եւ գլուխ խոնարհել ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմում բազմամիլիոն զոհվածների:

Հիշատակի արարողությանը մասնակցել են նաեւ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը եւ բարձրաստիճան այլ անձինք:

Միջոցառումն ավարտվել Է Մոսկվայի կայազորի զորքերի հանդիսավոր երթով, որոնք ներկայացնում են զինված ուժերի երեք զորատեսակները՝ ցամաքային զորքերը, ռազմատիեզերական ուժերը եւ ռազմածովային նավատորմը:

Ավելի վաղ Պետդումայի պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում