Միջազգային

Եվրամիությունը երկարաձգում է Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների ժամկետը

1 րոպեի ընթերցում

 Եվրամիությունը երկարաձգում է Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների ժամկետը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Մարկ Էրոն հայտարարել է, որ Եվրոպական Միությունը Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների ժամկետը երկարաձգում է 6 ամսով: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում կատարելով «ՌԻԱ Նովոստի»-ին:

«Այդ պատժամիջոցների ժամկետը երկարաձգվում է 6 ամսով, բայց անհրաժեշտ է քննարկում, որ եթե լինեն կոնկրետ տեղաշարժեր, հնարավոր դառնա կատարել ընդառաջ քայլ: Բայց դրա համար անհրաժեշտ է, որ ռուսներն ու ուկրաինացիները կատարեն մինսկյան համաձայնության հետ կապված աշխատանքը»,-ասել է նախարարը: Նա նաև հույս է հայտնել, որ այդ հարցի շուրջ քննարկումը տեղի կունենա հունիսի վերջին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում