ԱՄՆ-ը 220 մլն դոլար է հատկացնում Ուկրաինային որպես ֆինանսական օգնություն
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ն այս տարի Ուկրաինային ֆինանսական օգնություն կտրամադրի 220 մլն դոլարի չափով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Սպիտակ տան հաղորդագրությանը:
ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենն այդ մասին հայտնել է Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում:
Բայդենը նաեւ լիակատար աջակցություն է հայտնել Գրոյսմանի կողմից առաջարկվող բարեփոխումների պլաններին: