Բեռլուսկոնին վիրահատությունից հետո գիտակից վիճակում Է եւ իրեն վատ չի զգում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին, որը հունիսի 14-ին սրտի վիրահատության Էր ենթարկվել, գիտակից վիճակում Է եւ իրեն վատ չի զգում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել Է հայտնի քաղաքական գործչի կրտսեր եղբայրը՝ հրատարակիչ Պաբլո Բեռլուսկոնին:
Հունիսի 15-ին դուրս գալով Միլանի San Raffaele հիվանդանոցից, որտեղ ինտենսիվ թերապիայի բաժանմունքում այժմ գտնվում Է 79-ամյա նախկին վարչապետը, Պաբլո Բեռլուսկոնին եղբոր վիճակի մասին ասել Է. «Մարդը վիրահատություն Է տարել, նա որոշակի ցավեր ունի: Բայց նա, ինչպես միշտ, մնում Է մարտիկ»:
Ավելի վաղ տեղեկացվել Է, որ Միլանի հիվանդանոցի բժիշկները Սիլվիո Բեռլուսկոնիի սրտի հաջող վիրահատություն են կատարել: Վիրահատությունը, որի ընթացքում փոխարինվել Է աորտայի փականը, Միլանի «Սան Ռաֆայելե» հիվանդանոցում կատարել Է կարդիովիրաբույժ Օտավիո Ալֆերին:
Վիրաբուժական միջամտությունը Բեռլուսկոնիին պահանջվել Է այն բանից հետո, երբ նրա մոտ «սրտի անբավարարություն» Է ախտորոշվել աորտայի փականի աշխատանքի խանգարման հետեւանքով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: