Միջազգային

Էյֆելյան աշտարակը փակվել Է անձնակազմի գործադուլի պատճառով

2 րոպեի ընթերցում

Էյֆելյան աշտարակը փակվել Է անձնակազմի գործադուլի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի արհմիությունները շարունակում են գործադուլներն ամբողջ երկրում, չնայած ֆուտբոլի Եվրոպայի առաջնության անցկացմանը: Ինչպես հայտնի Է դարձել, բողոքի ակցիաներին միացել Է Էյֆելյան աշտարակի անձնակազմը, ինչի հետեւանքով Փարիզի գլխավոր տուրիստական տեսարժան վայրը այցելության համար փակ կլինի ամբողջ օրը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Առաջիկայում Ֆրանսիայի մայրաքաղաքում, ինչպես նաեւ մյուս խոշոր քաղաքներում կանցկացվեն բողոքի զանգվածային ակցիաներ: Ինչպես պնդում են ազգային խոշորագույն արհմիության՝ Աշխատանքի համընդհանուր համադաշնության ներկայացուցիչները, ցույցերը կկայանան, չնայած Եվրո-2016-ի կազմակերպման հետ կապված բարդություններին:

«Կառավարությանը դա չի վախեցնում,-հայտարարել Է վարչապետ Մանյուել Վալսը:-Մենք մտադիր չենք ընկրկել»:

Ֆրանսիայի արհմիությունները իշխանություններից պահանջում են հրաժարվել աշխատանքային օրենսդրության վիճելի բարեփոխումից, որը տարեսկզբին ներկայացրել Է նախարարների կաբինետը: Բարեփոխումը ենթադրում Է զբաղվածության շուկայի լայն ազատականացում եւ, մասնավորապես, տնտեսական դժվարությունների դեպքում անձնակազմի կրճատման հարցում ձեռնարկությունների իրավունքների ընդլայնում: Ֆրանսիայի իշխանությունները պնդում են, որ այդ միջոցը բիզնեսին թուլ կտա ավելի լավ դիմակայել ռիսկերին, արհմիությունները, իրենց հերթին, կտրականապես համաձայն չեն դրան եւ պնդում են, որ բարեփոխումը վերանայվի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում