Հասարակական

Երևանի քաղաքապետարանը ֆուտբոլասերների համար մեծ էկրաններ է տեղադրել

1 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետարանը ֆուտբոլասերների համար մեծ էկրաններ է տեղադրել

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանը Կարապի լճի մոտ և Կասյան փողոցում տեղադրել է մեծ էկրաններ, որոնցով Երևանի ֆուտբոլասերները կդիտեն հունիսի 10-ին մեկնարկող ֆուտբոլի Եվրոպայի առաջնության հանդիպումները։ «Արմենպրես»-ին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցած հաղորդագրության մեջ նշված է. «Հարգելի համաքաղաքացիներ,

Երևանի քաղաքապետարանը «Երևանյան ամառ 2016» ծրագրի շրջանակում պատրաստել է հաճելի անակնկալ: Յուրաքանչյուր օր՝ ժամը 20:00-ին Կասյան փողոցի և 23:00-ին Կարապի լճի մեծ էկրաններին կցուցադրվեն ֆուտբոլի Եվրոպայի առաջնության դիտարժան խաղերը:

Բոլոր ֆուտբոլասերներին հրավիրում ենք միասին վայելելու խաղերը և երկրպագելու իրենց նախընտրած թիմերին:

Առաջնության հանդիսավոր բացումը, այնուհետև Ֆրանսիա-Ռումինիա հանդիպումը կարող եք դիտել այսօր և՛ Կարապի լճի և՛ Կասյան փողոցի էկրաններին՝ ժամը 22:00-ից:

Մաղթում ենք հաճելի, գոլառատ երեկոներ»:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում