Երևան

Երևանի կենտրոնում գործող հանրային սննդի օբյեկտում հայտնաբերվել են խախտումներ

1 րոպեի ընթերցում

Երևանի կենտրոնում գործող հանրային սննդի օբյեկտում հայտնաբերվել են խախտումներ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Մագնոլիա» ընկերությանը պատկանող հանրային սննդի օբյեկտում («Օքսիջեն» (Oxygen) Երևան, Մաշտոցի 42/6) իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ամրագրված սանիտարահիգիենիկ պահանջները։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՍԱՏՄ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ սննդի կառույցի՝ հացի թխման տեղամասի առաստաղը, պատերի որոշ հատվածները չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում, չի կանխարգելվել բորբոսի աճը և մասնիկների թափվելու հնարավորությունը։

Հացի թխման տեղամասի աշխատանքային սեղանների մակերևույթները չեն ենթարկվել պատշաճ մաքրման և ախտահանման։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ հացի թխման տեղամասի գործունեությունը:

Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է վերջնաժամկետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում