Քաղաքականություն

Շարմազանովը ծիծաղելի և մարազմատիկ է համարում Իլհամ Ալիևի հայտարարությունը

1 րոպեի ընթերցում

 Շարմազանովը ծիծաղելի և մարազմատիկ է համարում Իլհամ Ալիևի հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ծիծաղելի և մարազմատիկ է համարում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, իբր, ոչ միայն Արցախը, այլ Սյունիքից մինչև Երևան Ադրբեջանի պատմական տարածքներ են: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը Շարմազանովը նշեց, որ Ալիևը մեկ նախադասությամբ սխալ է հանում ողջ համաշխարհային պատմության մեծագույն դեմքերին:

«Ծիծաղելի է այդ ամենը, գրագետ մարդիկ գիտեն իրականությունը: Ստրաբոն, Դիո Կասիուս, Պտղոմեոս, Բրիտանական հանրագիտարան, խորհրդային պատմություն, ռուսական պատմագիտություն, եվրոպական պատմագիտություն թող բացեն նայեն: Ինչի՞ մասին է խոքը: Ինքն իրեն դնում է ծիծաղելի վիճակի մեջ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Շարմազանովը:

Նրա խոսքով՝ այնպես չէ, որ կարիք կա արձագանքելու ամեն տգիտության և մարազմի: «Ես էլ չէի անդրադառնա դրան, եթե Ալիևը չլիներ պետության նախագահ: Ի վերջո, չի կարելի վիրավորել պատմաբաններին, որովհետև պատմությունը շատ դաժան է բոլոր նրանց նկատմամբ, ովքեր այն կեղծում են, իսկ Ալիևն այն կեղծում է դաժանաբար»,- եզրափակեց Շարմազանովը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում