Թել Ավիվում ահաբեկչության պատասխանատվությունն ստանձնել Է ՀԱՄԱՍ-ի մարտական թեւը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման մարտական թեւը՝ «Իզեդին ալ Քասամի բրիգադներ» խմբավորումը, ստանձնել Է հունիսի 8-ի երեկոյան Թել Ավիվում իրականացված ահաբեկչության պատասխանատվությունը, որի հետեւանքով զոհվել Է չորս մարդ: Այդ մասին, ինչպեստեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է իսրայելական հեռուստատեսության Իններորդ ալիքը:

«Իզեդին ալ Քասամի բրիգադների» ղեկավարությունը հայտարարել Է. որ 21-ամյա Մուհամադը եւ Հալիդը՝ Քեբրոնից (Հորդանան գետի արեւմտյան ափ) ոչ հեռու գտնվող Յաթա գյուղից, պատկանում են խմբավորման զինյալներին»,-հայտնել Է հեռուստաալիքը:

«Մուհամադ եւ Հալիդ Մահամրենները ահաբեկչական գործողությունը կատարել են հունիսի 8-ի երեկոյան. հարձակման հետեւանքով զոհվել Է չորս մարդ»,-նշում Է հեռուստատեսությունը:

Հունիսի 8-ի երեկոյան երկու զինված պաղեստինցիներ կրակ են բացել «Սորոնա» առեւտրական կենտրոնի այցելուների վրա, որը գտնվում Է Թել Ավիվի կենտրոնական մասում, Իսրայելի պաշտպանության նախարարության համալիրի մերձակայքում: Դրա հետեւանքով սպանվել Է չորս մարդ, եւս հինգը ծանր վերքեր են ստացել: Երկու ահաբեկիչները ձերբակալվել են ոստիկանության կողմից:

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը դատապարտել Է հունիսի 8-ին Թել Ավիվում կատարված ահաբեկչական գործողությունը, եւ աջակցություն հայտնել Իսրայելին ահաբեկչության դեմ պայքարում: Համապատասխան հայտարարությունը հունիսի 9-ին տարածվել Է Ելիսեյան պալատի մամուլի ծառայության կողմից:

«Հանրապետության նախագահն ամենայն լրջությամբ դատապարտում Է Թել Ավիվում կատարված ահավոր հարձակումը, որի հետեւանքով առնվազն չորս մարդ Է զոհվել եւ տասնյակ մարդիկ վերքեր են ստացել: Ֆրանսիան ցավակցում Է զոհվածների ընտանիքներին եւ իր աջակցությունն Է հայտնում Իսրայելին ահաբեկչության դեմ մղվող պայքարում»,-ասված Է հայտարարության տեքստում:

ԵՄ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունը հունիսի 9-ին Բրյուսելում տարածված հայտարարության մեջ նշել Է, որ նախօրյակին Թել Ավիվում կատարված ահաբեկչության պատասխանատուները պետք Է դատապարտվեն օրենքով եւ հասարակայնության կողմից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը`AP

Հայերեն العربية Русский

Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն». Արփինե Սարգսյանը՝ «ոսկե անձնագրերի» սխեմայի մասին

Իտալիայի 27 խոշոր քաղաքներում տապի պատճառով վտանգավորության առավելագույն մակարդակ է հայտարարվել

«Subway» արագ սննդի միջազգային ցանցը դիտարկում է Հայաստանում 60-ից ավելի մասնաճյուղ բացելու հնարավորությունը

Օգոստոսի 7-ի միջոցառումների անոնս

Մոլդովայում խնձորի բերքը կարող է այս տարի աճել 17,5%-ով. Moldpres

Բուլղարիայում գործարկվել է Սև ծովի ջրային սպորտաձևերի ծառայությունների ինտերակտիվ քարտեզ․ BTA

Հայաստանում էլեկտրոնային ստորագրության համակարգն առաջիկա երկու ժամերին անհասանելի կլինի

Ճապոնիայում ՀՀ դեսպանը մասնակցել է Հիրոշիմայի զոհերի ոգեկոչման տարելիցին նվիրված հիշատակի արարողությանը

Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակներում համագործակցությանը վերաբերող հարցեր

Եվրոպական հանձնաժողովը ԵՄ բոլոր երկրներին կոչ է արել ՀՕՊ համակարգերի հրթիռներ մատակարարել Կիևին