Անդրեյ Կուրբերտը Հայաստանը կներկայացնի Ջինա Բախաուերի անվան դաշնակահարների միջազգային մրցույթում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Սոլթ Լեյք Սիթի քաղաքում հունիսի 13-18-ը կանցկացվի Ջինա Բախաուերի անվան դաշնակահարների 17-րդ միջազգային մրցույթը, որին կմասնակցեն պատանի դաշնակահարներ` Հայաստանից, Չինաստանից, ԱՄՆ-ից, Ճապոնիայից, Կորեայից, Իտալիայից, Գերմանիայից, Հոնգ Կոնգից, Լիտվայից:

Ջինա Բախաուերի անվան դաշնակահարների միջազգային մրցույթն աշխարհի հեղինակավոր և հայտնի ստուգատեսներից է: Այս տարի այն անցկացվում է կրտսեր տարիքային խմբի համար՝ 11-14 տարեկան: Մրցույթի մրցանակային ֆոնդը կազմում է ավելի քան 60000 ԱՄՆ դոլար: Մրցույթի դափնեկիրները համերգներով հանդես կգան աշխարհի հեղինակավոր համերգասրահներում:Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Տարբեր տարիների մրցույթի դափնեկիրներ են դարձել այնպիսի հայտնի դաշնակահարներ, ինչպիսիք են Լուկաս Գենիուշասը, Վադիմ Խոլոդենկոն, Ջորջ Լին, Ալեսիո Բակսը, Սթիվեն Բյուզը և այլք:

Պրոֆեսիոնալ երաժշտական աշխարհում հեղինակավոր երեք փուլից բաղկացած այս մրցույթին մասնակցելու հայտ են ներկայացրել աշխարհի ավելի քան 300 երիտասարդ կատարողներ: Նախընտրական փուլի կենդանի լսումները կայացել են 2015 թվականին, Միլանում, Մոսկվայում, Համբուրգում, Տոկիոյում, Պեկինում, Սեուլում, Սոլթ Լեյք Սիթիում, Նյու Յորքում, ինչպես նաև Երևանում: Արդյունքում, բուն մրցույթին մասնակցելու իրավունք է ստացել 12 դաշնակահար:

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ Հայաստանից մրցույթին կմասնակցի պատանի դաշնակահար Անդրեյ Կուրբերտը:

Նշենք, որ պատանի դաշնակահարը սովորում է Պ. Չայկովսկու անվանմիջնակարգ երաժշտական մասնագիտականդպրոցում, ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Բաբախանյանի դասարանում: Անդրեյը միջազգային և հանրապետկան մի շարք մրցույթների դափնեկիր է, «ՀՀ և ԼՂՀ տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների զարգացման և կատարելագործման նպատակային ծրագրի» անդամ:

Պատանի դաշնակահարը մրցույթում կկատարի Լյուդվիգ վանԲեթհովենի, Սերգեյ Պրոկոֆևի, Յոհաննես Բրամսի, Առնո Բաբաջանյանի, Ֆերենց Լիստի ստեղծագործությունները:

Հիշեցնենք, որ ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Բաբախանյանը ևս հանդիսանում է վերոնշյալ մրցույթի դափնեկիր:

Ջինա Բախաուերի անվան դաշնակահարների 17-րդ միջազգային մրցույթը կհեռարձակվիուղիղ ևառցանց՝www.bachauer.comկայքով:

Հայերեն Русский

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով. առանձին շրջաններում կլինեն հորդառատ անձրևներ, հնարավոր է կարկուտ

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ

Իսլանդացիները դեմ են քվեարկել ԵՄ անդամակցության բանակցությունների վերսկսմանը

Բագրատունյաց փողոցում պատշգամբ է փլուզվել․ կա տուժած

Աբովյան քաղաքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ

Գերմանիան Ռուսաստանին կմեղադրի Լայպցիգի օդանավակայանում դիվերսիայի փորձի մեջ և պատժամիջոցներ կկիրառի. Politico և Welt.

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների ուղղությամբ զանգվածային հարվածների նախապատրաստման մասին

Մոսկվա այցի ընթացքում ԿՀՎ տնօրենն առաջարկել է անցկացնել Թրամփ-Պուտին-Զելենսկի հանդիպում. Axios

Շվեյցարիայի հյուսիսում կրակոցների հետևանքով մեկ մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել

ՊԵԿ-ն Էդուարդ Հակոբյանի գլխավորությամբ ամփոփում է 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները