Հասարակական

Ադրբեջանի քաղաքացին անցել է Հայաստանի տարածք

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանի քաղաքացին անցել է Հայաստանի տարածք

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի քաղաքացի 1977 թվականին ծնված Վալիևա Զոհրա Վարձար-քըզըն հունիսի 7-ին ադրբեջանական կողմից անցել է Հայաստանի տարածք: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի գերիների, պատանդների և անհետ կորածների հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը տեղեկացրեց, որ Ադրբեջանի քաղաքացին Թովուզի շրջանի Յանըխլը գյուղից է:

«Այսօր նա Մեհրաբի ուղղությամբ գտնվող հատվածից հայտնվել է հայկական կողմում, նախնական տվյալներով` անձը հանդիսանում էՎալիևա Զոհրա Վարձար-քըզըն` ծնված 1977 թվականին: Հանգամանքները ճշտվում են»,- ասաց Կապրիելյանը:

Զոհրա Վելիևային հայտնաբերելու մասին տեղեկացվել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի երևանյան պատվիրակությանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում