ԵԽ Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ հանձնաժողովը խստորեն դատապարտել է Ադրբեջանին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԽ Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ Եվրոպական հանձնաժողովը (ECRI) հունիսի 7-ին հրապարակել է նոր զեկույց Ադրբեջանի վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, զեկույցում որպես մտահոգության առիթ են նշվում ատելության խոսքը, քաղաքացիական անկախ հասարակության և մեդիայի ոտնահարումները, անարդարությունները ԼԳԲՏ անձանց և խտրականությունը կրոնական փոքրամասնությունների նկատմամբ:

Անդրադառնալով անկախ քաղաքացիական հասարակության և մեդիայի անկմանը` զեկույցում նշվում է. «Որպես դրա հետևանք` խոցելի խմբերն այսուհետ չեն կարող ռասիզմի, ատելություն պարունակող խոսքի կամ խտրականության պարագայում դիմել հասարակական կազմակերպություններին աջակցության համար»:

Զեկույցի հեղինակներն արձանագրել են, որ թեպետ Ադրբեջանում էթնիկ հողի վրա ատելության հետևանքով իրականացված բռնության հանցագործություններ տեղի չեն ունեցել, այդուհանդերձ վերջին հինգ տարիների ընթացքում քաղաքական առաջնորդները, կրթական հաստատությունները և լրատվականները շարունակում են ատելության խոսք քարոզել: «Հայ սպային Բուդապեշտում սպանելու համար ցմահ ազատազրկման դատապարտված Ռամիլ Սաֆարովին 2012 թվականին ներում շնորհելը, ազատելն ու պարգևատրելը անպատժելիության մթնոլորտ է ստեղծում ռասիստական հանցագործություններ նախապատրաստողի համար: Զեկույցը հորդորում է իշխանություններին վերջ դնել ատելության խոսքի մշտական կիրառմանը և փոխարենն առաջ տանել փոխադարձ հասկացողությունն ու վստահությունը»,- նշվում է զեկույցում:

Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ Եվրոպական հանձնաժողովը հորդորել է Ադրբեջանին պայմաններ ստեղծել բազմազան և անկախ քաղաքացիական հասարակության զարգացման համար և կատարել այն խոստումները, որը երկիրը տվել է Եվրոպայի խորհրդին` կապված զինվորական ծառայության այլընտրանքների օրենսդրական մշակման հետ:

Հայերեն English Русский

ՌԴ ԱԽ քարտուղարը ողջունել է Ռուսաստանի և Վրաստանի առևտրատնտեսական կապերի զարգացումը

Հայաստանն ու Էստոնիան կարևորել են Երևանում և Տալլինում մշտական դիվանագիտական ներկայության ընդլայնումը

Թուրքիայի հետախուզության ղեկավարը հայտնել է Դոհայում Վենսի և Ռեզայիի հնարավոր հանդիպման մասին

Հակակոռուպցիոն կոմիտեի վարույթներով ինն ամսում արգելադրվել է շուրջ 24,3 միլիարդ դրամի գույք

Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա

Մեծ Բրիտանիան ռազմական մասնագետներ է ուղարկում արտերկիր՝ կիբերհարձակումները կանխելու համար

Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են փրկարարների համատեղ ուսումնավարժություններ անցկացնելու հնարավորությունը

Քուշներն ու Ուիթքոֆը Աբու Դաբիի բանակցություններից առաջ կհանդիպեն Ուկրաինայի և նրա գործընկերների ներկայացուցիչներին

Թուրքիայի պողպատի գործարանում պայթյունի հետևանքով 10 աշխատակից է զոհվել

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտահերթ նիստում քննարկում է Ուկրաինայում իրավիճակը