Միջազգային

Սաուդյան Արաբիան ծրագրում Է ոչ նավթային եկամուտներն ավելացնել մնչեւ 141 մլրդ դոլար

2 րոպեի ընթերցում

Սաուդյան Արաբիան ծրագրում Է ոչ նավթային եկամուտներն ավելացնել մնչեւ 141 մլրդ դոլար

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սաուդյան Արաբիայի կառավարությունը ծրագրում Է մինչեւ 2020 թվականը եռակի ավելացնել նավթային եկամուտները: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է հունիսի 7-ին ներկայացված՝ բարեփոխումների ազգային պլանում, որը հունիսի 6-ի երեկոյան ընդունել Է նախարարների կաբինետը, եւ որը երկրի զարգացման «Թագավորության հայացք 2030» ռազմավարության բաղկացուցիչ մասն Է:

Տարածված փաստաթղթում նշված Է, որ մինչեւ 2020 թվականը նավթային հատվածից դուրս պետական եկամուտները պետք Է հասնեն 530 միլիարդ ռիալի (141 միլիարդ դոլարի), այն դեպքում, երբ ներկայում դրանք կազմում են 163,5 միլիարդ (43,6 միլիարդ դոլար): 2015 թվականին դրանք կազմել են 163,5 միլիարդ: Մասամբ դա կարող Է իրականացվել ֆինանսական քաղաքականության խստացման հաշվին, այն Է՝ ավելադիր արժեքի հարկի, գազավորված ըմպելիքների եւ սիգարետների ակցիզի սահմանման հաշվին:

Նավթահանույթի մակարդակն, ինչպես սպասվում Է, կպահպանվի ներկայիս նշագծին՝ օրական 12,5 միլիոն բարել: Սակայն բնական գազի արադրությունն, ինչպես սպասվում Է, 339,8 միլիոն խորանարդ մետրից կաճի մինչեւ 504 միլիոն խորանարդ մետր: Ըստ որում նավթի վերամշակման ծավալն իշխանությունները ծրագրում են օրական 2,9 միլիոն բարելից ավելացնել մինչեւ 3,3 միլիոն բարել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում