Քաղաքականություն

Իրանի ու Հայաստանի միջև առանց վիզայի ռեժիմ սահմանելը քաղաքական լուրջ քայլ էր. ԻԻՀ խորհրդարանի պատգամավոր

3 րոպեի ընթերցում

Իրանի ու Հայաստանի միջև առանց վիզայի ռեժիմ սահմանելը քաղաքական լուրջ քայլ էր. ԻԻՀ խորհրդարանի պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի ու Հայաստանի միջև առանց վիզայի ռեժիմ սահմանելը քաղաքական լուրջ քայլ էր: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Իրանի խորհրդարանում հայազգի պատգամավոր Կարեն Խանլարյանը:«Այդ կարգի ռեժիմ սահմանելն ընդհանրապես կայանում է դաշնակից կամ բարեկամ երկրների միջև: Հետևաբար նման որոշումը քաղաքական լուրջ ժեստ էր Իրանի ու Հայաստանի կողմից: Առանց վիզայի ռեժիմը, բնականաբար, առաջին հերթին տուրիզմի վրա է դրական ազդեցություն թողնելու, դրանից բացի, նպաստելու է տարբեր բնագավառներում կողմերի գործակցության ակտիվացմանը»,-ասաց Կարեն Խանլարյանը:

Նրա խոսքով, առաջիկայում ակտիվություն սպասվում է, որովհետև նախ կան երկկողմ համագործակցությունն առավել զարգացնելու լուրջ հեռանկարներ, ինչպես նաև պատրաստակամություն:

«Բավական մեծ հեռանկարներ կան: Դիտարկվում է Հայաստանը որպես տարանցիկ երկիր դառնալու տարբերակը, կա էներգետիկ ռեսուրսների տեղափոխման հեռանկար, Իրան-Հայաստան երկաթգծի ծրագիրը, տուրիզմը, առևտրի ոլորտը: Ինչպես տեսնում եք ուղղությունները շատ են: Այսօր այդ ամենի վերաբերյալ հնչում են դեկլարատիվ հայտարություներ, բայց համոզված եմ, որ դրանք հիմք են դառնալու հետագա գործնական քայլերի համար: Այդ ամենը վկայում են այն մասին, որ շոշափելի ապագայում գործնական քայլեր հաստատ կլինեն: Մանավանդ, որ իրանցի գործարարների շրջանում մեծ հետաքրություն կա: Հայաստանը Եվրասիական միության անդամ է, և քննարկվում է Հայաստանի միջոցով այլ երկրներ դուրս գալու գաղափարը»,-ասաց Կարեն Խանլարյանն` ընդգծելով, որ Իրանում հայ համայնքը, հայազգի գործիչները ևս նպաստելու են երկկողմ հարաբերությունների առավել զարգացմանը:

Անդրադառնալով Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալնբանդյանի այցին Իրան և այնտեղ տեղի ունեցած հանդիպումներին` Կարեն Խանլարյանը նշեց, որ ինքն անձամբ ներկա է եղել Էդվարդ Նալբանդյանի և Իրանի խորհրդարանի խոսնակի հետ հանդիպմանը:

«Պարոն նախարարը հանգամանորեն ներկայացրել է քառօրյա պատերազմի բոլոր կողմերը թե ռազմական, թե քաղաքական տեսնակյունից: Խոսվեց նաև ղարաբաղյան կոնֆլիկտում երրորդ, չորրորդ երկրների միջամտության մասին: Իրանն այդ կապակցութամբ ունի սկզբունքային մոտեցում, խնդիրը պետք է լուծվի բանակցություններով: Իրանը դեմ է պատերազմական գործղություններով հարցի լուծմանը»,-հավելեց Կարեն Խանլարյանը: Նա հատկանշական համարեց այն, որ Էդվարդ Նալբանդյանն հատուկ անդրադարձավ ընդհանուր շահեր ներկայացնող հարցերի, օրինակ ահաբեկչության դեմ պայքարին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում