Միջազգային

Մահացել է լեգենդար բռնցքամարտիկ Մուհամեդ Ալին

1 րոպեի ընթերցում

Մահացել է լեգենդար բռնցքամարտիկ Մուհամեդ Ալին

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեգենդար բռնցքամարտիկ Մուհամեդ Ալին կյանքի 75-րդ տարում վախճանվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է NBC հեռուստաընկերությունը` հղում անելով Ալիի ընտանիքի ներկայացուցիչ Բոբ Գանելլային:

«Պարկինսոն»-ի հիվանդության դեմ պայքարից հետո, որը տևեց 32 տարի, Մուհամեդ Ալին մահացավ 74 տարեկանում: Աշխարհի եռակի չեմպիոնը մահացավ այսօր երեկոյան»,- ասել է Հանելլան` հունիսի 3-ին:

Ալին ԱՄՆ Արիզոնա նահանգի հիվանդանոցում բուժում էր անցնում:Աշխարհահռչակ բռնցքամարտիկի հոգեհանգիստն ու թաղման արարողությունը կանցկացվեն Ալիի հարազատ քաղաքում` Լուիսվիլլեում (Քենտուկի նահանգ):

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում