Միջազգային

Ուկրաինան եւ ԱՄՆ-ն 1 մլրդ դոլարի վարկային երաշխիքների համաձայնագիր են ստորագրել

1 րոպեի ընթերցում

Ուկրաինան եւ ԱՄՆ-ն 1 մլրդ դոլարի վարկային երաշխիքների համաձայնագիր են ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի կառավարությունը եւ ԱՄՆ-ն Կիեւին 1 միլիարդ դոլար գումարի վարկային երաշխիքների տրամադրման համաձայնագիր են ստորագրել: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Ուկրաինայի ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը:

«Հունիսի 3-ին կայացել Է 1 միլիարդ դոլարի ծավալով վարկային երաշխիքների տրամադրման համաձայնագրի ստորագրումը,- ասված Է հաղորդագրության մեջ:- Այս համաձայնագրի շնորհիվ Ուկրաինան լրացուցիչ հնարավորություններ կստանա տնտեսական գործոնների ազդեցությունից Ուկրաինայի տնտեսության առավել խոցելի ճյուղերի օժանդակման եւ պաշտպանության համար»:

Փաստաթղթի ստորագրման առթիվ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն վստահություն Է հայտնել, որ դրանից հետո պայմանագրեր կստորագրվեն ԱՄՀ-ի եւ այլ ֆինանսական կազմակերպությունների հետ Ուկրաինայի համագործակցության մասին, ինչպես նաեւ ԵՄ-ի կողմից մակրոֆինանսական օգնություն ստանալու մասին: «Դա կնպաստի Ուկրաինայի տնտեսական աճին»,- նախագահի խոսքից մեջբերում Է անում նրա մամուլի ծառայությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում