Միջազգային

Bloomberg-ը 15 ռուսաստանցիների է ներառել աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում

2 րոպեի ընթերցում

Bloomberg-ը 15 ռուսաստանցիների է ներառել աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի ամենահարուստ 200 մարդկանց ցուցակում տեղ են գտել Ռուսաստանի 15 քաղաքացիներ. ցուցակը Bloomberg գործակալության կողմից հրապարակվել Է հունիսի 3-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ռուսաստանցիներից վարկանիշում ամենաբարձր տեղն զբաղեցրել Է «Ինտերռոս» հոլդինգի սեփականատեր, «Նորիլսկի Նիկել»-ի գլխավոր տնօրեն Վլադիմիր Պոտանինը: Ընդհանուր ցուցակում ձեռնարկատերը գտնվում Է 56-րդ հորիզոնականում. նրա կարողությունը գնահատվում Է 14,7 մլրդ դոլար:

Պոտանինին ռուսաստանցի միլիարդատերերից հաջորդում են «Նովատեկ» գազի ընկերության վարչության նախագահ եւ խոշոր բաժնետեր Լեոնիդ Միխելսոնը, «Ռենովա» ընկերությունների խմբի տնօրենների խորհրդի նախագահ Վիկտոր Վեկսելբերգը եւ «Սեվերստալ» ընկերության նախկին սեփականատեր Ալեքսեյ Մորդաշովը:

Գործակալության տվյալներով՝ առավել արագ տեմպերով իր կարողությունն ավելացնում Է «Նովատեկ» ընկերության համասեփականատեր Գենադի Տիմչենկոն: Տարեսկզբից նա վաստակել Է 2 մլրդ դոլար՝ իր ակտիվներն ավելացնելով 31 տոկոսով: Ներկայում նրա կարողությունը գնահատվում Է 8,6 մլրդ դոլար:

Ընդհանուր առմամբ ռուսաստանցի 15 միլիարդատերերի միագումար կարողությունը հասնում Է 156,5 մլրդ դոլարի:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում