Միջազգային

ԱՄՆ-ում միլիարդատերերը Թրամփի պաշտպանության կոմիտեներ են ստեղծում. The Wall Street Journal

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ում միլիարդատերերը Թրամփի պաշտպանության կոմիտեներ են ստեղծում. The Wall Street Journal

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միլիարդատեր եւ Լաս Վեգասում խաղատան սեփականատեր Շելդոն Էդելսոնը քննարկում Է Դոնալդ Թրամփի պաշտպանության հատուկ կոմիտե ստեղծելու հնարավորությունը, որն արդեն ապահովել Է Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի թեկնածու առաջադրվելը: Ինչպես մայիսի 31-ին հայտնել Է The Wall Street Journal թերթը, այդ կոմիտեի ստեղծման հարցի քննարկմանը մասնակցում Է Նյու Ջերսիի նահանգապետ Քրիս Քրիստին, որը Թրամփի նախկին մրցակիցն Է:

Քաղաքական գործողությունների հատուկ կոմիտեների տարբերիչ հատկանիշն այն Է, որ դրանք ձեւականորեն կապված չեն նախագահի պաշտոնի թեկնածուի հետ, բայց իրավունք ունեն գործնականում անսահմանափակ միջոցներ հանգանակել այն կուսակցության օգտին քարոզչություն իրականացնելու համար, որից առաջադրվել Է թեկնածուն:

Թերթի տվյալներով՝ արդեն ստեղծվել են Թրամփի պաշտպանության քաղաքական գործողությունների երկու հատուկ կոմիտեներ՝ «Մեծ Ամերիկա» (Great America) կոմիտեն գլխավորել են միլիարդատերեր Բուն Փիքենսը եւ Սթենլի Հաբարդը, իսկ երկրորդը՝ Բեն Քարսոնի նախընտրական արշավի նախկին ղեկավար Դուգ Ուոթսը, որը խոստացել Է արդեն հունիսին 20 միլիոն դոլար հանգանակել:

Եվս մեկ՝ քաղաքական գործողությունների հատուկ կոմիտեի ստեղծման հնարավորությունը քննարկում Է կալիֆոռնիացի միլիարդատեր Թոմ Բերաքը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում