Մխիթար Գոշի դիմաքանդակը տեղադրվեց ՀՀ փաստաբանների պալատի բակում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրող, հոգևորական և մանկավարժ Մխիթար Գոշի բրոնզե դիմաքանդակը տեղադրվել է ՀՀ փաստաբանների պալատի վարչության շենքի բակում:«Դիմաքանդակի հեղինակ Ղուկաս Չուբարի ընտանիքի հետ 6 ամիս բանակցություններ վարելուց հետո Կառլեն և Սառա Եսայանների ընտանիքը նվիրաբերել է դիմաքանդակը ՀՀ փաստաբանների պալատին»,- իր խոսքում նշեց ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: Նա ընդգծեց, որ քանդակագործը Խորհրդային Հայաստանի առաջին սահմանադրության համահեղինակ, ԵՊՀ համահիմնադիր և Եղիշե Չարենցի դատապաշտպան, նշանավոր իրաբան Գրիգոր Չուբարյանի որդին է:

Զոհրաբյանի համոզմամբ՝ Գոշի ժառանգության ուսումնասիրությունը յուրաքնչյուր հայ իրավաբանի պարտականությունն է: Նա հուշարձանի տեղադրումը խորհրդանշական է համարում, քանի որ փաստաբանների հիմնական առաքելությունը մարդու իրավունքերի պաշտպանությունն է, ինչով զբաղվել է նաև Գոշը: Մխիթար Գոշի «Դատաստանագրքի» որոշ օրենքներ և կանոններ կիրառելի են մինչ օրս:

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի կարծիքով՝ իրավական հանրությունը նմանատիպ նախաձեռնությունները շարունակելու անհրաժեշտություն ունի, քանի որ այդ ոլորտում չի գտնվի մեկը, ով չի գնահատի, չի գիտակցի Գոշի մտքի արժեքը ու չի կիրառի այն: «Հարկավոր է հետևել Գոշի այն մտքին, որ արդարությունը պետք է լինի անաչառ, անկաշառ, և որ բոլորը պետք է ենթարկվեն օրենքին »,- ավելացրեց Հովհաննիսյանը:

Ելույթ ունեցան նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, գրող և հրապարակախոս Զորի Բալայանը, իրավաբանականգիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գառնիկ Սաֆարյանը:

Մխիթար Գոշի «Դատասատնագիրքը» բաղկացած է 251 հոդածից: Պահպանվել են «Դատաստանագրքի» բազմաթիվ ձեռագրեր, որոնցից 40-ը պահվում են Մատենադարանում: Առաջին անգամ այն հրապարակվել է 1848 թ:

Հայերեն Русский

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին