Միջազգային ոչ մի հակամարտություն չի կարող լուծվել առանց Ռուսաստանի մասնակցության. Շտայնմայեր

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մինսկի համաձայնությունների իրագործման ճանապարհին առաջընթացի դեպքում հարկ է մտածել Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների՝ փուլ առ փուլ հանելու մասին, ընդսմին ոչ ոք շահագրգռված չէ Մոսկվային «ծնկի բերելու» հարցում: Այս հայտարարությունը մայիսի 30-ին արել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը՝ ելույթ ունենալով Բեռլինում կայացած գերմանա-ռուսական համաժողովում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:

Գերմանիան, ինչպես կարծում է Շտայնմայերը, պետք է ամեն ինչ անի Ռուսաստանի հետ հարաբերություններում լարվածությունը թուլացնելու եւ նրա հետ երկխոսությունը կարգավորելու համար՝ միեւնույն ժամանակ շարունակելով պաշտպանել իր դիրքերը: Դրա հետ մեկտեղ նախարարը նշել է, որ ոչ ոք շահագրգռված չէ Ռուսաստանի տնտեսական թուլացմամբ: «Պատժամիջոցներն ինքնանպատակ չեն, դրանք գործընկերոջը ծնկի բերելու միջոց չեն»,- ասել է նա:

ԳՖՀ-ի ԱԳ նախարարը նաեւ կարծիք է հայտնել, որ միջազգային ոչ մի հակամարտություն չի կարող լուծվել առանց Ռուսաստանի մասնակցության:

Հայերեն English Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան