Հասարակական

«Հայաստան» հիմնադրամի «Մարաթոն-2016»-ի հասույթը կուղղվի քառօրյա պատերազմի ավերածությունների վերացմանը

3 րոպեի ընթերցում

«Հայաստան» հիմնադրամի «Մարաթոն-2016»-ի հասույթը կուղղվի քառօրյա պատերազմի ավերածությունների վերացմանը

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մարաթոն-2016»-ի հասույթը կուղղվի Արցախում քառօրյա պատերազմի ավերածությունները վերացնելուն, այլ առաջարկներ չլինելու պարագայում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին լրագրողներին հայտնեց հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը: «Եթե այլ առաջարկներ չլինեն, երևի թե դա կընդունվի որպես այս տարվա գլխավոր ռազմավարական թեմա»,-ասաց Վարդանյանը: Հարցին ի պատասխան, թե որքան գումար կպահանջվի ծրագրի իրագործման համար` Արա Վարդանյանը նշեց, որ ԼՂՀ կառավարությունն սկսել է հաշվարկները, բայց դեռ չի կարող ասել, թե որքան գումար է անհրաժեշտ: «Օժանդակությունը պետք է լինի բազմաշերտ` սկսած դեղորայքի առաքումից մինչև տների վերանորոգում, ընտանիքներին օջակցության տրամադրում: Այն ընտանիքներում, որտեղ եղել են զոհվածներ, նրանց ավելի մեծ օգնություն կտրամադրվի: Աջակցության ձևերը դեռ կոնկրետացման փուլում են»,-հավելեց հիմնադրամի տնօրենը:

Անդրադառնալով հարցին, որ վերջին մեկ ամսվա ընթացքում տարբեր կողմերից դրամական աջակցություն է տրամադրվել պատերազմի հետևանքների վերացմանը, արդյոք դեռ բացեր կան` Արա Վարդանյանը նշեց. «Բացը միշտ էլ լինելու է, քանի որ քառօրյա պատերազմի ավերածություններից բացի, Արցախում կան բազմաթիվ խնդիրներ` լինի ջրատարների կառուցում, դպրոցների շինարարություն և այլն: Պարզապես այս տարի ավելի շատ կենտրոնանալու ենք այն շրջանների վրա, որոնք ավելի շատ են վնասվել այդ օրերի ընթացքում»:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ` մեկնարկեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի և տեղական մարմինների 25-րդ համատեղ նիստը: Հոգաբարձուների խորհրդի 33 անդամներից ներկա է 29-ը, ներկա են տեղական մարմինների 24 ներկայացուցիչներ, քվորումն ապահովված է, սկսվեց նիստի աշխատանքը: Հոգաբարձուների խորհրդի նիստին մասնակցելու համար Երևան է ժամանել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ով զեկույց կներկայացնի «Հայաստան» համահայկական հիմնադրամի Մարաթոն 2016-ի նպատակաուղղվածության մասին:

Տեղադրություն

«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը մեծապես կարևորվել է նաև հնդկահայ համայնքի կողմից

Սփյուռք

«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը մեծապես կարևորվել է նաև հնդկահայ համայնքի կողմից

Աղիքային վարակներից խուսափելու համար մասնագետները հորդորում են խստորեն ապահովել սննդի պահպանման կանոնները

Հայաստան

Աղիքային վարակներից խուսափելու համար մասնագետները հորդորում են խստորեն ապահովել սննդի պահպանման կանոնները

Բնակարանների առուվաճառքի գործարքներն ավելացել են. անշարժ գույքի գործակալությունը երկրորդային շուկայում պասիվություն է նկատում

Տնտեսություն

Բնակարանների առուվաճառքի գործարքներն ավելացել են. անշարժ գույքի գործակալությունը երկրորդային շուկայում պասիվություն է նկատում

«Խաղաղության խաչմերուկ»-ը տարածաշրջանում խաղաղության հասնելու Հայաստանի հանձնառության արտացոլումն է. Կանադայի դեսպանի հարցազրույցը

Քաղաքականություն

«Խաղաղության խաչմերուկ»-ը տարածաշրջանում խաղաղության հասնելու Հայաստանի հանձնառության արտացոլումն է. Կանադայի դեսպանի հարցազրույցը

Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը զիջեց Ալբանիային

Սպորտ

Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը զիջեց Ալբանիային

Էրեբունիում ավելի քան 260 ավտոտնակների ու ցանկապատված տարածքների փոխարեն կլինեն հանգստի հարմարավետ գոտիներ

Երևան

Էրեբունիում ավելի քան 260 ավտոտնակների ու ցանկապատված տարածքների փոխարեն կլինեն հանգստի հարմարավետ գոտիներ

Հայտնաբերվել է Աղավնավանք գյուղի անտառում կորած քաղաքացու դին

Պատահար

Հայտնաբերվել է Աղավնավանք գյուղի անտառում կորած քաղաքացու դին

ՀՀ ՄԻՊ-ը կազմակերպել է Խոշտանգումների զոհերի աջակցության օրվան նվիրված վերապատրաստման դասընթաց

Իրավունք

ՀՀ ՄԻՊ-ը կազմակերպել է Խոշտանգումների զոհերի աջակցության օրվան նվիրված վերապատրաստման դասընթաց

Աննա Հակոբյանը մանկատան երկու սաների հետ մեկնում է ծով՝ իրականացնելու երեխաների երազանքը

Վարչապետ

Աննա Հակոբյանը մանկատան երկու սաների հետ մեկնում է ծով՝ իրականացնելու երեխաների երազանքը

Լոռու մարզպետն Ալավերդու  համայնքապետի ուղեկցությամբ այցելել է  Սանահին կայարան թաղամաս

Մարզեր

Լոռու մարզպետն Ալավերդու  համայնքապետի ուղեկցությամբ այցելել է  Սանահին կայարան թաղամաս

Աննա Վարդապետյանն ու Մաուրիցիո Բլոկը քննարկել են ՀՀ և Իտալիայի դատախազությունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Իրավունք

Աննա Վարդապետյանն ու Մաուրիցիո Բլոկը քննարկել են ՀՀ և Իտալիայի դատախազությունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում