Տնտեսություն

Բնակարանների առուվաճառքի գործարքներն ավելացել են. անշարժ գույքի գործակալությունը երկրորդային շուկայում պասիվություն է նկատում

6 րոպեի ընթերցում

Բնակարանների առուվաճառքի գործարքներն ավելացել են. անշարժ գույքի գործակալությունը երկրորդային շուկայում պասիվություն է նկատում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում, ըստ պաշտոնական վիճակագրության, ապրիլ ամսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, բնակարանների առուվաճառքի գործարքների աճ է գրանցվել: Անշարժ գույքի գործակալությունում, սակայն, նկատել են՝ երկրորդային շուկայում նախորդ երկու տարիների համեմատ պասիվություն է զգացվում, առաջնային շուկան շարունակում է ակտիվ մնալ:

Ըստ Կադաստրի կոմիտեի տվյալների՝ Հայաստանում այս տարվա ապրիլին իրականացվել է անշարժ գույքի առուվաճառքի 4 հազար 528 գործարք, որը 16.4 տոկոսով աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 3889 գործարքի նկատմամբ: 2024-ի ապրիլին անշարժ գույքի առուվաճառքի գործարքների առավել բարձր տոկոսաչափը գրանցվել է Երևանում՝ 27.8 տոկոս, իսկ առավել ցածր՝ Վայոց ձորում՝ 2.1 տոկոս: Երևանում անշարժ գույքի առուվաճառքի ամենամեծ թվով գործարքները գրանցվել են Մալաթիա-Սեբաստիայում՝ 26.7 տոկոսը, առավել ցածրը՝ Նորք-Մարաշում՝ 1 տոկոսը:

Ապրիլին բնակարանների առուվաճառքի 1104 գործարք է գրանցվել, ինչը 13.3 տոկոսով ավելացել է 2023-ի ապրիլի համեմատ: 5.2 տոկոսով ավելացել է նաև անհատական բնակելի տների առուվաճառքի գործարքների թիվը՝ հասնելով 669-ի: 

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Սիլվեր ՌԵԱ» անշարժ գույքի գործակալության հիմնադիր տնօրեն Անդրանիկ Հարությունովը, սակայն, նշեց, որ թե՛ իրենց, թե՛ գործընկեր ընկերությունների փորձը, մոնիթորինգը ցույց է տալիս, որ երկրորդային շուկան պասիվացել է: 

«Առաջնային շուկան՝ նորակառույց շենքերի բնակարանները, նորմալ հունով վաճառվում են: Երկրորդային շուկան բավականին պասիվ է: Վերջին տարիներին Ռուսաստանից 2 անգամ մեծ հոսքով, Լեռնային Ղարաբաղից հայերի տեղահանումով պայմանավորված՝ վարձակալության գները բավականին աճեցին, դա ստիպեց շատերին երկրորդային շուկայից բնակարաններ ձեռք բերել և հանձնել վարձակալության: Այդ ժամանակ բնակարանները եկամտաբեր էին: Բայց, քանի որ Ռուսաստանից եկած մեծ հոսքի մեծ մասը գնաց, արցախահայերի գալուց մի որոշ ժամանակ հետո էլ ոլորտում իրավիճակը կարգավորվեց, հիմա բնակարանների վարձակալության գները բավականին իջել են: Մարդիկ հիմա երկրորդային շուկայում բնակարաններ ձեռք չեն բերում այնքան, ինչքան 1–2 տարի առաջ էր»,-ասաց Հարությունովը:

1-2 տարի առաջ մեծ պահանջարկով պայմանավորված՝ երկրորդային շուկայում գերարժևորում էր: Անշարժ գույքի գործակալությունում նկատել են՝ երկրորդային շուկայում հիմա խնդիրներ կան, 1-2 տարի առաջվա սահմանած գներով բնակարանները չեն վաճառվում: Շուկան որոշակիորեն պասիվացել է: Հիմա քիչ թե շատ այն բնակարաններն են վաճառվում, որոնց սեփականատերերը վաճառում են խելամիտ գներով:

Այսպիսով՝ երկրորդային շուկայում պասիվությունը բերել է նախկինում գերարժևորված բնակարանների գների անկման: 

«Նախորդ տարի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում նոր կառուցվող շենքում 1 քառ. մետրը միջինում վաճառում էինք մոտ 550 հազար դրամ, բայց այդ պահին դրանից թանկ վաճառում էին երկրորդային շուկայում՝ պանելային շենքում բնակարանները»,-ասաց անշարժ գույքի գործակալության հիմնադիր տնօրենը:

Նա հավելեց՝ այն սեփականատերերը, որոնք խորհրդակցում են մասնագետների հետ,  իջեցնում բնակարանների գները, գործարքները կայանում են: Իսկ բարձր գներով բնակարանները մնում են: Ըստ Հարությունովի՝ առաջնային շուկան ակտիվ է, քանի որ գործարարները շուկայի վերլուծություն են անում պրոֆեսիոնալ ընկերությունների միջոցով, այնպիսի գներ են սահմանում, որ վաճառքը կանխատեսելի լինի: 

«Եթե համեմատեք ցանկացած վարչական շրջանում՝ նոր կառուցվող և հին պանելային շենքերում բնակարանների գները, դուք էլ կզարմանաք»,–ասաց նա:

Հարությունովը նաև պաշտոնական վիճակագրության հետ կապված խնդիր է տեսնում: 

«Մեծ ծավալներով շինարարություն է ընթանում Երևանում: Մարդիկ սկզբում գնման իրավունքն են ստանում, որի վիճակագրությունը Կադաստրի կոմիտեն չունի: Հետո, երբ այդ շենքերը հանձնվում են շահագործման, փոխանցման ակտը կնքելուց միայն այդ բնակարանների առուվաճառքը ֆիքսվում է, ներառվում է վիճակագրության մեջ»,-ասաց Հարությունովը՝ հավելելով, որ վիճակագրությունում այժմ ինչ-որ առումով արտացոլվում են 2-3 տարի առաջ բնակարանների վաճառքի գործարքները: 

Այս տարվա ապրիլին աճել է նաև վարձակալությունների գործարքների թիվը: Գրանցվել է վարձակալության 1106 գործարք, ինչը 10 տոկոսով աճել է 2023-ի նույն ժամանակահատվածի համեմատ: 

Անշարժ գույքի գործակալության հիմնադիր տնօրենը սրա հետ կապված նշեց, որ վարձակալության շուկայում մինչև 200-250 հազար դրամանով բնակարանները բավականին մեծ պահանջարկ ունեն: Իսկ անցյալ, նախանցյալ տարիներին մեծ պահանջարկ ունեին մինչև 500–600 հազար դրամանոց բնակարանները՝ պայմանավորված ՌԴ-ից մեծ հոսքով: Ըստ Հարությունովի՝ շուկան կարգավորելու է վարձակալության գները:

2024-ի ապրիլին անշարժ գույքի 312 առուվաճառքի գործարքների կողմ են հանդիսացել օտարերկրյա քաղաքացիները, որը կազմել է առուվաճառքի ընդհանուր գործարքների 6.9 տոկոսը: Ինչ վերաբերում է գույքի տեսակներին, ապա օտարերկրյա քաղաքացիները 2024-ի ապրիլին գնել են 43 բնակարան, 28 բնակելի տուն, վաճառել են 68 բնակարան, 64 բնակելի տուն: 

Ըստ Հարությունովի՝ Հայաստանում բնակարաններ գնած և վաճառած օտարերկրյա այդ քաղաքացիները ազգությամբ հիմնականում հայ են: Նա տեղեկացրեց, որ «Հայաստանի ռիելթորների ասոցիացիան», որի կազմում է նաև իրենց ընկերությունը, իր առաջ խնդիր է դրել Հայաստանի անշարժ գույքի շուկան միջազգային ներդրողներին հետաքրքիր դարձնել:

Աննա Գրիգորյան 

Տեղադրություն

Արարատ Միրզոյանը Ժոզեպ Բորելի հետ հանդիպմանն ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման անհրաժեշտությունը

Եվրոպա

Արարատ Միրզոյանը Ժոզեպ Բորելի հետ հանդիպմանն ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման անհրաժեշտությունը

Բնագիտական և տեղեկատվական տեխնոլոգիաների լաբորատորիաներ՝ Արմավիրի մարզի հանրակրթական 88 դպրոցում

Կրթություն

Բնագիտական և տեղեկատվական տեխնոլոգիաների լաբորատորիաներ՝ Արմավիրի մարզի հանրակրթական 88 դպրոցում

Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել Հայաստանին Շվեյցարիայում կայացած Խաղաղության գագաթնաժողովին մասնակցելու համար

Եվրոպա

Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել Հայաստանին Շվեյցարիայում կայացած Խաղաղության գագաթնաժողովին մասնակցելու համար

Մահացել է Եղիշե Չարենցի կրտսեր դուստրը՝ Անահիտ Չարենցը

Մշակույթ

Մահացել է Եղիշե Չարենցի կրտսեր դուստրը՝ Անահիտ Չարենցը

Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ քաղաքական երկխոսության հարցեր

Եվրոպա

Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ քաղաքական երկխոսության հարցեր

Իտալիայում ՀՀ դեսպանը համիդյան ջարդերին վերաբերող բացառիկ արխիվային փաստաթղթեր է փոխանցել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին

Հայաստան

Իտալիայում ՀՀ դեսպանը համիդյան ջարդերին վերաբերող բացառիկ արխիվային փաստաթղթեր է փոխանցել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին

«Զանգեզուր» արգելավայրում նկատվել են հայկական մուֆլոններ

Մարզեր

«Զանգեզուր» արգելավայրում նկատվել են հայկական մուֆլոններ

Հովհաննես Հարությունյանը հեռանում է «Փյունիկ»-ից

Սպորտ

Հովհաննես Հարությունյանը հեռանում է «Փյունիկ»-ից

Վայոց ձորում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժանքներ

Մարզեր

Վայոց ձորում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժանքներ

Հանրապետության տարածքում շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ

Հայաստան

Հանրապետության տարածքում շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ

Հերացու փողոցից դեպի Խանջյան փողոց տանող թունելում բեռնատար ավտոմեքենա է կողաշրջվել

Հայաստան

Հերացու փողոցից դեպի Խանջյան փողոց տանող թունելում բեռնատար ավտոմեքենա է կողաշրջվել

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում