Կրթություն

Բնագիտական և տեղեկատվական տեխնոլոգիաների լաբորատորիաներ՝ Արմավիրի մարզի հանրակրթական 88 դպրոցում

7 րոպեի ընթերցում

Բնագիտական և տեղեկատվական տեխնոլոգիաների լաբորատորիաներ՝ Արմավիրի մարզի հանրակրթական 88 դպրոցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արմավիրի մարզի հանրակրթական դպրոցներում ազդարարվեց ՀՀ կառավարության նախաձեռնությամբ և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի շրջանակում բնագիտական, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն և մաթեմատիկա (ԲՏՃՄ) առարկաներ դասավանդող ուսուցիչների վերապատրաստման հնգօրյա դասընթացների մեկնարկը: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այդ կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելեց Վաղարշապատի թիվ 3 և թիվ 4 հիմնական դպրոցներ:

Ժաննա Անդրեասյանը ծանոթացավ այդ ուսումնական հաստատությունների պայմաններին, զրուցեց վերապատրաստվող ուսուցիչների հետ և նրանց ուշադրությունը հրավիրեց իրականցվող ծրագրի կարևորությանը:

«Շատ կարևոր ծրագիր ենք սկսում: Կառավարության ծրագրով առանձին ֆինանսավորում է սահմանված, որպեսզի մեր բոլոր դպրոցներն ունենան բնագիտական և տեղեկատվական տեխնոլոգիաների լաբորատորիաներ: Արմավիրի մարզն առաջիններից է ներառվել այս ծրագրում՝ սարքավորումներն արդեն տրամադրված են: Բոլորս պետք է ջանքեր գործադրենք, որպեսզի այս ներդրումը լինի արդյունավետ և սարքավորումներն իրապես դառնան կրթական գործընթացի մաս: Այդ աշխատանքը պետք է իրականացվի որոշակի միջավայրում, որն այսօր արդեն ձևավորված է»,-նշեց նախարարը:

Ժաննա Անդրեասյանն ուսուցիչներին կոչ արեց արդյունավետ և նպատակային օգտագործել տրամադրված սարքավորումները, դրանք ծառայեցնել իրական նպատակին, այլ ոչ թե խնամքով պահել փակ սենյակներում: «Այդ լաբորատորիաները չպետք է դառնան պահեստ, մնան առանց նախագծերի և դասընթացների, որովհետև դրանք կոչված են օգնելու աշակերտներին ավելի արդյունավետ իրացնել իրենց կարողությունները»,-ընդգծեց նախարարը՝ միաժամանակ հիշեցնելով, որ այս տարվա սեպտեմբերից նշված առարկաները դասավանդող ուսուցիչները ստանալու են 25 տոկոս հավելավճար:

Արդեն լրագրողների հետ զրույցում Ժաննա Անդրեասյանը նշեց. «Կառավարության ծրագրի կարևոր թիրախ է, որ մեր բոլոր դպրոցներն ունենան բնագիտական առարկաների և տեղեկատվական տեխնոլոգիաների լաբորատորիաներ: Արմավիրի մարզին դրանք արդեն տրամադրված են: Հիմա կարիք ունենք զարգացնելու ուսուցիչների կարողությունները, որպեսզի այդ սարքավորումները օգտագործվեն նպատակային և առաջին հերթին ի շահ մեր երեխաների որակյալ կրթության: Կար ուսուցիչների վերապատրաստման առանձին ծրագրի կարիք, որպեսզի նրանք կարողանան զարգացնել լաբորատորիաները կրթական գործընթացում օգտագործելու հմտությունները: Այսօր տրվեց ծրագրի մեկնարկը: Այն իրականացվելու է բոլոր մարզերում: Այս պահին մասնակից կդառնան Արմավիրի և Արագածոտնի մարզերի ուսուցիչները, այնուհետև ծրագիրը փուլային սկզբունքով կիրականացվի նաև մյուս մարզերի ուսուցիչների համար»:

ԿԳՄՍ նախարարը կարևորեց, որ ամբողջությամբ մշակվել են վերապատրաստման մոդուլները, որոնք տեղադրված են նաև առցանց հարթակում: Առանձին նախատեսվում է նաև տեսադասերի նկարահանում, որոնցում կներկայացվի մշակված փորձերի գործնական կիրառումը: Նշվեց, որ նախարարությունը միշտ պատրաստ է անհրաժեշտության դեպքում լրացուցիչ աջակցություն և խորհրդատվություն տրամադրել ուսուցիչներին:

Վերապատրաստման դասընթացներն իրականացվում են «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի հետ համատեղ: Նպատակն է զարգացնել լաբորատոր սարքավորումների գործարկման և բնագիտական լաբորատորիաներում ուսուցման կազմակերպման ուղղությամբ ուսուցիչների կարողությունները: Ծրագրի շրջանակում իրականացվելու է «Քիմիա», «Ֆիզիկա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» և «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» առարկաների շուրջ 1000 ուսուցչի վերապատրաստում:

Ուսուցիչների վերապատրաստումն իրականացնում են մրցույթի արդյունքում ընտրված փորձագետները, որոնցից մեկը «Արմենպրես»-ի թղթակցին հայտնեց՝ ուսուցիչները պետք է կարողանան համակարգել, մեկնաբանել, ներկայացնել հետազոտության վրա հիմնված տեղեկությունը և այդ ձեռքբերումներն օգտագործել ուսուցման գործընթացում: «Մեր ցանկացած գործունեություն, որը կապված է այստեղ ներառված գործնական և լաբորատոր աշխատանքների հետ, միտված է հետազոտական, հետազոտահեն կրթության ապահովմանը: Հետևաբար, պետք է կարողանանք կազմակերպել հետազոտություններ, հասկանանք հետազոտության յուրաքանչյուր փուլի նպատակը թե նախագծային ուսուցման, թե գործնական աշխատանքի շրջանակներում: Կարողանանք վարել, ղեկավարել հետազոտությունները և արդյունքում աշակերտների մոտ ձևավորել կարևոր կարողություններ»,-նշեց փորձագետը: 

Ծրագիրն իրականացվում է ՀԲ-ի կողմից ֆինանսավորվող «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի «Հանրակրթական դպրոցների վերազինում» ենթաբաղադրիչի շրջանակում: Հանրակրթական դպրոցների դասավանդման և ուսուցման պայմանների բարելավման նպատակով ՀՀ մի քանի մարզերի դպրոցներում հիմնվել է շուրջ 160 լաբորատորիա, դրանք համալրվում են բնագիտական և ինժեներական լաբորատոր սարքավորումներով, անհրաժեշտ գույքով և ուսումնական նյութերով: 

Արմավիրն այս ծրագրում ներառված առաջին մարզն է։ Այստեղ ամբողջությամբ ստեղծվել և կահավորվել են 88 դպրոցների լաբորատորիաներ:

Արմավիրի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Սոնյա Բուդաղյանը, կարևորելով նման ծրագրի իրականացումը, նշեց, որ այն ավելի արդյունավետ և նպատակային կդարձնի ուսումնական գործընթացը:

«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների բաժնի ղեկավար Հարություն Ղարիբջանյանն էլ նշեց, որ վերապատրաստման նյութերը վերաբերում են լաբորատոր սարքավորումների շահագործմանը և ընթացիկ սպասարկմանը, ինչպես նաև դասապրոցեսում դրանց օգտագործմանը՝ դասավանդման ժամանակակից մեթոդաբանության և թվային ուսումնաօժանդակ նյութերի կիրառմամբ:

Նա հայտնեց նաև, որ արդեն ոչ թե Համաշխարհային բանկի, այլ պետբյուջեի ֆինանսավորմամբ նմանատիպ ծրագիր իրականացվելու է հինգ մարզում՝ Արարատի, Կոտայքի, Լոռու, Շիրակի և Գեղարքունիքի: Այդ մարզերի դպրոցներում ստեղծվելու է ընդհանուր առմամբ 300 լաբորատորիա: 

Հրայր Նազարյան

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի             

 

ՀՀ նախագահն ԱՄՆ Անկախության օրվա առթիվ այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի կեցավայր

ՀՀ Նախագահ

ՀՀ նախագահն ԱՄՆ Անկախության օրվա առթիվ այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի կեցավայր

ՀՀ ԱԳ փոխնախարար Հովհաննիսյանը և Հունգարիայի պետքարտուղար Ազբեյն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների զարգացման հարցերի

Արտաքին քաղաքականություն

ՀՀ ԱԳ փոխնախարար Հովհաննիսյանը և Հունգարիայի պետքարտուղար Ազբեյն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների զարգացման հարցերի

ՀՀ վարչապետը ՍԾՏՀԿ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը կարևորել է կազմակերպության դերը տարածաշրջանային փոխգործակցության ընդլայնման գործում

Տնտեսություն

ՀՀ վարչապետը ՍԾՏՀԿ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը կարևորել է կազմակերպության դերը տարածաշրջանային փոխգործակցության ընդլայնման գործում

Սփյուռքահայ 60 ուսուցիչներ 14 երկրներից Հայաստանում են. մեկնարկել են սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման դասընթացները

Հայաստան

Սփյուռքահայ 60 ուսուցիչներ 14 երկրներից Հայաստանում են. մեկնարկել են սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման դասընթացները

Հայկական «ՌեԱ» փառատոնը և իսպանական Next Lab Generation-ը համագործակցության հուշագիր են ստորագրել

Մշակույթ

Հայկական «ՌեԱ» փառատոնը և իսպանական Next Lab Generation-ը համագործակցության հուշագիր են ստորագրել

Երեսունյոթամյա կինը բուքմեյկերական կայքերի այլոց հաշիվներից հափշտակել է ավելի քան 1․6 մլն դրամ․ նախաքննությունն ավարտվել է

Իրավունք

Երեսունյոթամյա կինը բուքմեյկերական կայքերի այլոց հաշիվներից հափշտակել է ավելի քան 1․6 մլն դրամ․ նախաքննությունն ավարտվել է

Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտման ծրագրի հերթական փուլը մեկնարկում է 3 մարզում. «Իմ Քայլը» հիմնադրամ

Մարզեր

Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտման ծրագրի հերթական փուլը մեկնարկում է 3 մարզում. «Իմ Քայլը» հիմնադրամ

Երևանի մի շարք փողոցներում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Երևան

Երևանի մի շարք փողոցներում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Fastex-ը 230,000 FTN-ով է պարգևատրել հայկական սպորտի 103 ներկայացուցիչների

Հայաստան

Fastex-ը 230,000 FTN-ով է պարգևատրել հայկական սպորտի 103 ներկայացուցիչների

ԱԽ քարտուղարը կարծում է, որ ՀՀ-ն ինքնիշխանության դեմ ճնշումներին կարողացել է դիմակայել ժողովրդավարության շնորհիվ

Քաղաքականություն

ԱԽ քարտուղարը կարծում է, որ ՀՀ-ն ինքնիշխանության դեմ ճնշումներին կարողացել է դիմակայել ժողովրդավարության շնորհիվ

Նախկին պաշտոնյան պետությանը պատճառած վնասն ամբողջությամբ վերականգնել է

Իրավունք

Նախկին պաշտոնյան պետությանը պատճառած վնասն ամբողջությամբ վերականգնել է

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում