Մարզեր

Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտման ծրագրի հերթական փուլը մեկնարկում է 3 մարզում. «Իմ Քայլը» հիմնադրամ

2 րոպեի ընթերցում

Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտման ծրագրի հերթական փուլը մեկնարկում է 3 մարզում. «Իմ Քայլը» հիմնադրամ

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավարտին է մոտենում «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի երկրորդ փուլը, որն իրականացվում է Արմավիրի և Լոռու մարզերում: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ծրագրին երկու մարզերից մասնակցում է 44-օրյա պատերազմի հետևանքով հաշմանդամության կարգ ձեռք բերած 41 զինծառայող: 2023թ․ օգոստոսին Ջերմուկում կազմակերպված կողմնորոշման ճամբարի արդյունքում յուրաքանչյուր շահառուի համար կազմվել է անհատական զարգացման պլան, որն էլ հիմք ընդունելով՝  ծրագրի մասնակիցները հաճախել են մասնագիտական վերապատրաստման դասընթացների, այդ թվում՝ բիզնեսի պլանավորման և կառավարման: 

Բիզնեսի պլանավորման և կառավարման դասընթացին մասնակցության արդյունքում ծրագրի շահառուները ներկայացրել են բիզնես պլաններ, որոնցից 27-ը հաստատվել և ֆինանսավորվել է «Իմ Քայլը» հիմնադրամի կողմից:  

Հաշվի առնելով ծրագրի արդյունավետությունը և վիրավորում ստացած զինծառայողների շրջանում այս ծրագրի մեծ պահանջարկը՝ «Իմ քայլը» հիմնադրամը որոշում է կայացրել շարունակել այն 3 նոր մարզում: 

«Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի հուլիսի 1-ից կմեկնարկի Կոտայքի, Արարատի և Վայոց ձորի մարզերում: Այն կիրականացվի նախորդ երկու փուլերի մոդելով՝ նպատակ ունենալով նպաստել 44-օրյա պատերազմի ընթացքում վիրավորում ստացած, ՀՀ մարզերում բնակվող պատերազմի մասնակիցների սոցիալ-տնտեսական վերաինտեգրմանը հասարակությանը՝ աշխատելու մոտիվացիան խթանելու միջոցով:

Տեղի է ունեցել հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստ

Իրավունք

Տեղի է ունեցել հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստ

Խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին զուգահեռ Ադրբեջանը նոր խոչընդոտներ է ստեղծում՝ ձգձգելով դրա ստորագրումը․ Միրզոյան

Քաղաքականություն

Խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին զուգահեռ Ադրբեջանը նոր խոչընդոտներ է ստեղծում՝ ձգձգելով դրա ստորագրումը․ Միրզոյան

Անոնս

Հուլիսի 4-ի միջոցառումների անոնս

ՀՀ ԱԳ նախարարի համոզմամբ՝ հաղորդակցությունների ապաշրջափակումը տարածաշրջանի խաղաղության հավելյալ գործոն կդառնա

Քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարի համոզմամբ՝ հաղորդակցությունների ապաշրջափակումը տարածաշրջանի խաղաղության հավելյալ գործոն կդառնա

Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում ազդարարվեց քաղցկեղի դեմ հերթական հաղթանակի մասին

Հայաստան

Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում ազդարարվեց քաղցկեղի դեմ հերթական հաղթանակի մասին

Կայացել է  «Մարքեթինգը Web3-ում»  թեմայով Fastex-ի 12-րդ տեղեկատվական հանդիպումը

Հայաստան

Կայացել է «Մարքեթինգը Web3-ում» թեմայով Fastex-ի 12-րդ տեղեկատվական հանդիպումը

Հայաստանը վերահաստատում է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու պատրաստակամությունը

Քաղաքականություն

Հայաստանը վերահաստատում է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու պատրաստակամությունը

Ամերիաբանկն ու ՔՈԱՖ-ը համատեղում են ջանքերը՝ ի նպաստ Լոռու մարզում մեղվաբուծության զարգացման

Հայաստան

Ամերիաբանկն ու ՔՈԱՖ-ը համատեղում են ջանքերը՝ ի նպաստ Լոռու մարզում մեղվաբուծության զարգացման

Միրզոյանը հայտնել է Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն ավարտին հասցնելու հստակ փոխըմբռնման մասին

Քաղաքականություն

Միրզոյանը հայտնել է Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն ավարտին հասցնելու հստակ փոխըմբռնման մասին

ՀՀ ԱԳ նախարարը Թբիլիսիում ծաղկեպսակ է դրել «Հերոսների հրապարակ» հուշահամալիրի մոտ

Վրաստան

ՀՀ ԱԳ նախարարը Թբիլիսիում ծաղկեպսակ է դրել «Հերոսների հրապարակ» հուշահամալիրի մոտ

Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու որոշումը

Քաղաքականություն

Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու որոշումը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում