Հայաստան

Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում ազդարարվեց քաղցկեղի դեմ հերթական հաղթանակի մասին

7 րոպեի ընթերցում

Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում ազդարարվեց քաղցկեղի դեմ հերթական հաղթանակի մասին

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում հուլիսի 3-ին կրկին խորհրդանշական զանգի ղողանջներն ազդարարեցին կյանքի համար պայքարում տարած հերթական հաղթանակի մասին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 15-ամյա Լիաննա Ղազարյանը, ում մոտ գրեթե մեկ տարի առաջ քաղցկեղ էր ախտորոշվել, զանգի խորհրդանշական ղողանջների ներքո շրջեց մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում, ազդարարելով իր բուժման հաջող ավարտի մասին՝ ապաքինում մաղթելով բուժառու մյուս երեխաներին։

Այնուհետև նա իր բժշկի կողմից ստացավ նաև խորհրդանշական մեդալը՝ «Հաղթող՝ կյանքի պայքարում»:

Նրա բժիշկը՝ Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի մանկական ուռուցքաբան Ռուզաննա Պապյանը, պատմեց, որ Լիաննան սկզբում  կոնքային հատվածում բավականին արտահայտված ցավերով դիմել էր բժշկի, ապա հետազոտություններից հետո ուղեգրվել իրենց մոտ ։ 

«Կարևոր փաստն այն է, որ ախտորոշման ուշացում, որպես այդպիսին, երկարատև չի եղել, այսինքն` ժամանակին են դիմել բժշկի։ Ժամանակն այս դեպքում, հատկապես սկզբնական փուլերում, մեր օգտին չի։ Ինչքան շուտ են ախտորոշում, ինչքան շուտ են դիմում բժշկի և ծնողներն ինչքան շուտ են հասկանում խնդրի մասին ու դիմում, բժշկի, իսկ նրանք իրենց հերթին՝ ուղեգրում մեզ մոտ, այդքան մեր սպասելիքները և արդյունքներն ավելի լավ են լինում»,- ասաց մանկական ուռուցքաբանը։

Ըստ նրա՝  Լիաննայի բուժումը սկսելուն պես, նրա մոտ առկա այդ բոլոր գանգատները վերացել են ու բավականին լավ արդյունքներ են արձանագրվել։ 

Չնայած՝ բուժման ուղին բավականին երկարատև ու դժվար է եղել, բայց այդ ընթացքում բժիշկներն առանձնապես մեծ խնդիրների չեն բախվել։

Գործընթացը ենթադրում էր քիմիոթերապիայի 14 կուրս և ճառագայթային բուժում, որը մոտ մեկ տարի է տևել։

«Մեր իրականացրած վերջին հետազոտությունով, որը հունիսին ենք կատարել, արձանագրեցինք, որ հիվանդությունն ակտիվ չէ և «քնած» վիճակում է, ինչը նշանակում է միայն հետագա հսկողություն է իրականացվելու․ ժամանակ առ ժամանակ երեխան ներկայանալու է հետազոտությունների, որպեսզի արձանագրենք հիվանդության վիճակը և այլն։ Սրանով, ճիշտ է, բուժումն ավարտվում է, բայց 5 տարի շարունակ երեխաները գտնվում են մեր հսկողության ներքո»,-պարզաբանեց Պապյանը։

Անդրադառնալով մանկական ուռուցքների արդյունավետ բուժման գործոններին,նա նախ կարևորեց թիմային մոտեցումը՝ մի քանի մասնագետների սերտ համագործակցությունը։ Այդ առումով նաև քննարկումներ են իրականացվում արտասահմանյան մասնագետների հետ։

Բացի այդ՝ հաջողությունն ու բուժման արդյունքը պայմանավորված է վաղ ախտորոշմամբ, հասարակության և բժիշկների իրազեկվածության մակարդակով, ինչը, մասնագետի կարծիքով, նախկինի համեմատ բավականին բարձր է։

Մյուս կարևոր բաղադրիչը՝ տարբեր հետազոտությունների իրականացման համար ստեղծված հնարավորություններն են, ինչպես նաև բարեգործական հիմնադրամների, այդ թվում՝  «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամի շնորհիվ համապատասխան թանկարժեք դեղորայքի անվճար ապահովվումը։

Քաղցկեղ ունեցող երեխաներին աջակցող «Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանի խոսքով՝ Հայաստանում քաղցկեղի դեմ բուժում ստացող երեխաների 99,9 տոկոսը հանդիսանում է հիմնադրամի շահառու։

«Հիմնադրամն, այն ամենն, ինչ դուրս է մնում պետպատվերի շրջանակներից, ամբողջությամբ ֆինանսավորում է նրանց բուժումը Հայաստանում։ Այսօր ծնողները նույնիսկ հազար դրամ ծախսելու կարիք չունեն իրենց երեխաների բուժման համար։ Բացի դրանից՝ հիմնադրամն ապահովում է սոցիալ-հոգեբանական աջակցությունը, նաև երեխաների սնունդը հիվանդանոցում գտնվելու ընթացքում, որպեսզի կարողանանք երեխաների խնամքի և բուժման ամբողջական ցիկլն ապահովել։Մեր նպատակն է, որ քաղցկեղ ունեցող երեխաները՝ բոլորը հավասարապես, ստանան Հայաստանում առկա բուժումն ու խնամքն անկախ ծնողի ֆինանսական հնարավորություններից»,-ասաց Դեմիրճյանը՝ տեղեկացնելով, որ  2019 թվականից մինչ այժմ  հիմնադրամն աջակցել է 800-ից ավելի երեխաների բուժման ամբողջական ֆինանսավորմանը։ Բացառապես անհատների և կազմակերպությունների նվիրատվությունների շնորհիվ գործող հիմնադրամը տարեկան ֆինանսավորվում է շուրջ 250 երեխայի և մինչև 25 տարեկան երիտասարդների բուժման և հիվանդանոցային ծախսեր։ 

Օրվա հերոսուհին՝ Լիաննան, պատմեց, որ սկզբում, երբ իր մոտ հայտնաբերվել է քաղցկեղ, հոգեբանական ծանր ապրումներ է ունեցել, սակայն այժմ լի է կյանքով և ուրախությամբ։

«Ես տեսնում էի, որ այստեղ երեխաները, իրոք, բուժվում են։ Ի շնորհիվ՝ իմ բժիշկների, հոգեբանների, բուժանձնակազմի ու նաև իմ լավատեսության, ես բուժվեցի, որովհետև լավատեսությունը գործի կեսն է։ Առաջ ես ապրում էի առանց կյանքի ամեն վայրկյանը հասկանալու, անիմաստ ծախսելով ժամանակը, իսկ հիմա արդեն գիտեմ իմ ժամանակն ինչպես ճիշտ դասավորել, գնահատում եմ կյանքի ամեն մի վայրկյանը, որովհետև չգիտես թե հաջորդ վայրկյանին ինչ կարող է լինել»,-ներկայացրեց Լիաննան։

«Սիթի օֆ սմայլ»-ի աջակցությամբ իրականություն է դարձել նաև մոդել  դառնալու նրա մանկական երազանքը։ Նա հայտնեց, որ այժմ համագործակցում է մի քանի ապրանքանիշերի հետ։

ՀՀ ԱՆ Յոլյան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն, մանկական ուռուցքաբանության բաժանմունքի ղեկավար Լիլիթ Սարգսյանը հայտնեց, որ կենտրոն առաջնակի դիմող մինչև 18 տարեկան բուժառուների թիվը միջինում կազմում է 80-ից 100։

«Նրանցից ուղիղ կեսը ախտորոշվում են որպես լեյկեմիաներ, մյուսները սոլիդ ուռուցքներն են։ Բոլոր դիմած և ախտորոշված երեխաների 75 տոկոսը լիարժեք առողջանում է։ Դա նշանակում է, որ բուժումից հետո 5 տարվա ընթացքում չի գրանցվում հիվանդության կրկնություն։ 1995 թվականից, երբ առաջին անգամ բուժման մեջ սկսել են կիրառել գերմանական ստանդարտ պրոտոկոլներ, մինչ օրս  առողջացած երեխաների թիվը մոտ 3000 է»,-հավելեց Սարգսյանը՝ շեշտելով, որ

նման արդյունքը պայմանավորված է  գերմանական այդ ստանդարտների գրեթե 100 տոկոսով ճշգրիտ իրականացմամբ։ Դրա շնորհիվ երեխաները Հայաստանում, կարող են ստանալ այն նույն բուժումը, ինչ Բեռլինում, Ֆրանկֆուրտում, Նյու Յորքում կամ արտասահմանյան այլ առաջատար  կենտրոններում։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ԱԺ նախագահը ԱՄՆ կոնգրեսական պատվիրակությանն է ներկայացրել ՀՀ կառավարության մշակած «Խաղաղության խաչմերուկ»–ը

Քաղաքականություն

ԱԺ նախագահը ԱՄՆ կոնգրեսական պատվիրակությանն է ներկայացրել ՀՀ կառավարության մշակած «Խաղաղության խաչմերուկ»–ը

Հանրապետությունում առաջիկայում օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով

Հայաստան

Հանրապետությունում առաջիկայում օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով

ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած կոնգրեսական պատվիրակությանը

Քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած կոնգրեսական պատվիրակությանը

Մոսկվան արձագանքել է Ռուսաստանում դեսպանի փոփոխության վերաբերյալ Հայաստանի որոշմանը

Քաղաքականություն

Մոսկվան արձագանքել է Ռուսաստանում դեսպանի փոփոխության վերաբերյալ Հայաստանի որոշմանը

ԵՄ-ն աջակցում է ՀՀ-ի ժողովրդավարությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. ԵՄ պատվիրակությունը շնորհավորել է Սահմանադրության օրվա առիթով

Քաղաքականություն

ԵՄ-ն աջակցում է ՀՀ-ի ժողովրդավարությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. ԵՄ պատվիրակությունը շնորհավորել է Սահմանադրության օրվա առիթով

ՌԴ դեսպանությունը շնորհավորել է ՀՀ քաղաքացիներին Սահմանադրության օրվա առթիվ

Քաղաքականություն

ՌԴ դեսպանությունը շնորհավորել է ՀՀ քաղաքացիներին Սահմանադրության օրվա առթիվ

ԱՄՆ–ն ցանկանում է առաջ մղել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը. կոնգրեսական

Քաղաքականություն

ԱՄՆ–ն ցանկանում է առաջ մղել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը. կոնգրեսական

ԱՄՆ–ն կարող է ապահովել, որ Հայաստանը դիմակայուն լինի արտաքին ճնշումների նկատմամբ. կոնգրեսական Ջո Ուիլսոն

Քաղաքականություն

ԱՄՆ–ն կարող է ապահովել, որ Հայաստանը դիմակայուն լինի արտաքին ճնշումների նկատմամբ. կոնգրեսական Ջո Ուիլսոն

Քաղաքականությունը կառավարությունների փոփոխմամբ չի փոխվում, մենք եղել ենք ՀՀ-ի բարեկամը, կանք և կլինենք․Իրանի դեսպան

Քաղաքականություն

Քաղաքականությունը կառավարությունների փոփոխմամբ չի փոխվում, մենք եղել ենք ՀՀ-ի բարեկամը, կանք և կլինենք․Իրանի դեսպան

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը շնորհավորել է Հայաստանին Սահմանադրության օրվա առթիվ

Հայաստան

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը շնորհավորել է Հայաստանին Սահմանադրության օրվա առթիվ

Հայաստանի կողմից խաղաղության պայմանագրի ձգձգում չկա, գնդակն ադրբեջանական կողմում է. ԱԺ նախագահ

Քաղաքականություն

Հայաստանի կողմից խաղաղության պայմանագրի ձգձգում չկա, գնդակն ադրբեջանական կողմում է. ԱԺ նախագահ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում