Քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած կոնգրեսական պատվիրակությանը

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած կոնգրեսական պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հուլիսի 5-ին ընդունել է ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած կոնգրեսական պատվիրակությանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից՝ նշելով, որ զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ քաղաքական երկխոսության օրակարգային, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր:

ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է. «Վերջին շրջանում ԱՄՆ հետ մենք ձևավորել ենք ակտիվ երկխոսություն տարբեր մակարդակներում, և շատ կարևոր է, որ մոտ մեկ ամիս առաջ կայացրեցինք համատեղ որոշում բարձրացնել մեր համագործակցության մակարդակը ռազմավարական գործընկերության»:

Արարատ Միրզոյանը հավելել է, որ ՀՀ-ԱՄՆ համագործակցության զարգացումը միտված է նաև ՀՀ դիմակայունության ամրապնդմանը, ինչը հայկական կողմը բարձր է գնահատում:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքին և արձանագրված նշանակալի առաջընթացին, ինչպես նաև ներկայիս աշխարհաքաղաքական զարգացումների պայմաններում ժողովրդավարական զարգացման ճանապարհին հանդիպող շարունակական մարտահրավերներին:

Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգության հարցեր: ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է Հարավային Կովկասում կայունության ու երկարատև խաղաղության հաստատման ՀՀ տեսլականը, այդ թվում՝ հարևանների հետ հարաբերությունների կարգավորման մասով: Ադրբեջանի հետ ընթացող գործընթացների համատեքստում Արարատ Միրզոյանն ընդգծել է 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սահմանազատման գործընթացի շարունակականության ապահովման և բանակցված խաղաղության պայմանագրի ստորագրման կարևորությունը: 

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման, ինչպես նաև մարդասիրական բնույթի հարցերի:

ՀՀ ԱԳ նախարարը և ԱՄՆ խորհրդարանականները մտքեր են փոխանակել Հայաստանի արտաքին քաղաքականության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:

ՀՀ վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ

Հայաստան

ՀՀ վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ

Գրիգոր Լուսավորիչ փողոցում ավտոմեքենա է պայթել․ կա 2 տուժած

Երևան

Գրիգոր Լուսավորիչ փողոցում ավտոմեքենա է պայթել․ կա 2 տուժած

Ամփոփում ենք IDBank Premier League 2023-2024 մրցաշրջանը

Սպորտ

Ամփոփում ենք IDBank Premier League 2023-2024 մրցաշրջանը

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը ներկա է գտնվել ԼՂ-ից երաժիշտների կատարմամբ կամերային երաժշտության համերգին

Մշակույթ

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը ներկա է գտնվել ԼՂ-ից երաժիշտների կատարմամբ կամերային երաժշտության համերգին

Հայաստանն ԱՄԷ-ին առաջարկել է մասնակցել Գյումրիում «չոր նավահանգիստ» ստեղծելու նախագծին

Տնտեսություն

Հայաստանն ԱՄԷ-ին առաջարկել է մասնակցել Գյումրիում «չոր նավահանգիստ» ստեղծելու նախագծին

ՀՀ էկոնոմիկայի նախարարը հայ-ղազախական տնտեսական կապերի զարգացման համատեքստում կարևորել է «Խաղաղության խաչմերուկ»-ի գործարկումը

Տնտեսություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարը հայ-ղազախական տնտեսական կապերի զարգացման համատեքստում կարևորել է «Խաղաղության խաչմերուկ»-ի գործարկումը

Ժաննա Անդրեասյանը պարգևատրել է բանակային խաղերի հաղթողներին

Ռազմական

Ժաննա Անդրեասյանը պարգևատրել է բանակային խաղերի հաղթողներին

Վարդավառը համախմբման և մաքրագործման երիտասարդական տոն է. Գառնին կրկին միավորել էր տոնի սիրահարներին

Մարզեր

Վարդավառը համախմբման և մաքրագործման երիտասարդական տոն է. Գառնին կրկին միավորել էր տոնի սիրահարներին

Կլիմայի փոփոխության հետևանքով հաճախակիացել է արջերի հայտնվելը Վայոց ձորի բնակավայրերում

Մարզեր

Կլիմայի փոփոխության հետևանքով հաճախակիացել է արջերի հայտնվելը Վայոց ձորի բնակավայրերում

«Ոսկե ծիրան»-ը բացառիկ փառատոն է, որն այս բարդ ժամանակներում էլ միտված է մշակույթի պահպանմանը․ Ատոմ Էգոյան

Մշակույթ

«Ոսկե ծիրան»-ը բացառիկ փառատոն է, որն այս բարդ ժամանակներում էլ միտված է մշակույթի պահպանմանը․ Ատոմ Էգոյան

ԿԳՄՍՆ-ի կողմից երաշխավորված ավելի քան 40 անուն նոր դասագիրք արդեն տպագրության փուլում է

Կրթություն

ԿԳՄՍՆ-ի կողմից երաշխավորված ավելի քան 40 անուն նոր դասագիրք արդեն տպագրության փուլում է

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում