Քաղաքականություն

Քաղաքականությունը կառավարությունների փոփոխմամբ չի փոխվում, մենք եղել ենք ՀՀ-ի բարեկամը, կանք և կլինենք․Իրանի դեսպան

6 րոպեի ընթերցում

Քաղաքականությունը կառավարությունների փոփոխմամբ չի փոխվում, մենք եղել ենք ՀՀ-ի բարեկամը, կանք և կլինենք․Իրանի դեսպան

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանի Իսլամական հանրապետությունում ընթանում է նախագահական 14-րդ ընտրությունների երկրորդ փուլը։ Ընտրատեղամաս է բացվել նաև Երևանում տեղակայված իրանական դեսպանատանը, որտեղ հայաստանաբնակ հայրենակիցների հետ իր սահմանադրական պարտքը կատարեց նաև Հայաստանում ԻՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ իր խոսքում դեսպան Սոբհանին նշեց, որ առավոտյան ժամը 08։00-ից մեկնարկել է Իրանի Իսլամական հանրապետության նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Այդ առթիվ հայաստանաբնակ իրանցիների համար բացվել է երեք ընտրատարածք․ առաջինը՝ դեսպանատանը, մյուսը Կապույտ մզկիթում և երրորդը՝ Կապանում տեղակայված հյուպատոսարանում։ Կլինի նաև շարժական քվեատուփ։

«Իրանի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ սկզբունքային է։ Մեր նպատակն է զարգացնել և ընդլայնել համագործակցությունը հարևան պետությունների՝ այդ թվում Հայաստանի հետ։ Քաղաքականությունը կառավարությունների փոփոխմամբ չի փոխվում։ Նախագահի բոլոր թեկնածուներն իրենց ելույթներում ընդգծել են հարևանների հետ հարաբերությունները զարգացնելու անհրաժեշտությունը։ Իրանն ունի մեծ բնակչություն, որտեղ ապրում են տարբեր ազգերի ներկայացուցիչներ, սակայն բոլորն էլ հաշվի են առնում Իրանի կառավարության կողմից իրականացվող սկզբունքային քաղաքականությունը։ Մենք եղել ենք Հայաստանի բարեկամը, կանք և կլինենք։ Երկկողմ հարաբերությունները նոր ստեղծվող կառավարության շրջանակում առավել կզարգանան։ Յուրաքանչյուր երկրի համար սկզբունքային քաղաքականությունը հիմնված է ազգային փոխադարձ շահերի վրա, ինչը բեկման ենթակա չէ»,- ասաց Սոբհանին։

Դիվանագետը հավելեց, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլում կանխատեսվում է ավելի բարձր մասնակցություն։ Այն քաղաքացիները, ովքեր ինչ-ինչ պատճառներով չեն մասնակցել հունիսի 28-ի քվեարկությանը, երկրորդ փուլում կկատարեն իրենց սահմանադրական պարտքը՝ քվեարկելով իրենց նախընտրած թեկնածուի օգտին։  

«Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ երկրորդ փուլի նկատմամբ իրանցիների հետաքրքրությունն անհամեմատ մեծ է, հետևաբար կգրանցվի քվեարկողների բարձր մասնակցություն։ Այս օրերին բազմաթիվ քաղաքացիներ կդառնան չափահաս և հնարավորություն կունենան առաջին անգամ մասնակցել համապետական ընտրություններին՝ ավելացնելով քվեարկողների քանակը։ Իրանի ժողովուրդը դրսևորում է զարմանահրաշ կեցվածք և այս ընտրություններում անպայման կդրսևորի իր բնավորությունը»,- հայտնեց Սոբհանին։

Դեսպանը երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում կարևորեց Իրանի ու Հայաստանի միջև Հյուսիս-Հարավ միջանցքի լիարժեք շահագործումը։

«Նշված միջանցքի այն հատվածը, որն անցնում է Հայաստանի տարածքով, մեզ համար լուրջ այլընտրանքային տարբերակ է, ինչը հնարավորություն է ընձեռում դեպի Սև ծով դուրս գալ ավելի կարճ ճանապարհով։ Շինաշխատանքները Ագարակ-Քաջարան հատվածում արդեն սկսվել են։ Շուտով կհայտարարվի Քաջարանի թունելի շինաշխատանքների հետ կապված մրցույթը։ Մոտ ապագայում ակնկալվում է նաև, որ կհայտարարվի Քաջարանից դեպի Սիսիան տանող ճանապարհի շինարարության մրցույթի մասին։ Դա հստակ ծրագիր է, որն անպայման պետք է իրականացվի։ ՀՀ կառավարությունը բավականին լուրջ միջոցներ է հատկացրել պետբյուջեից՝ երկրի հարավում շինաշխատանքներն իրականացնելու համար, ինչը միանշանակ դրական քայլ է և մեծապես կդյուրացնի երթևեկությունը Հայաստանի ու Իրանի միջև՝ ընդլայնելով ապրանքաշրջանառության ծավալները։ Տարածաշրջանային ճանապարհները չեն գործարկվի մեկը մյուսի փոխարեն, այլ կփոխլրացնեն միմյանց»,- նշեց դեսպանը։

Անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հնարավոր կնքմանն ու ընթացող բանակցություններին՝ Սոբհանին շեշտեց, որ Իրանը ողջունում է գործընթացը և աջակցում է այն ջանքերին, որոնք ուղղված են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու համար։     

«Մենք դեմ ենք պատերազմին։ Տարածաշրջանում խաղաղությանը որևէ այլընտրանք չկա։ Սա մեր սկզբունքային դիրքորոշումն է։ Միանշանակ աջակցում ենք այն երկխոսությանը, որը տեղի է ունենում երկու պետությունների միջև։ Ցանկանում ենք, որ մեր տարածաշրջանում տիրի համապարփակ խաղաղություն և հարատև կայունություն, քանզի ցանկացած պատերազմի հետևանքներն անմիջականորեն անդրադառնալու են տեղի պետությունների ու ժողովուրդների վրա։ Տարածաշրջանի խնդիրները պետք է լուծվեն մեր տարածաշրջանի ներսում։ Այդ առումով բավականին մեծ ու կենսական նշանակություն ունի «3+3» ձևաչափը, որի միջոցով կարելի է հասնել տևական խաղաղության։ Նախկինի պես ընդունում ենք երկրների միջազգայնորեն ճանաչված սահմանները և դեմ ենք փոփոխություններին։ Տարածաշրջանային խնդիրները պետք է դիտարկել մեկ ամբողջական փաթեթով, որում ներառված են քաղաքական, տնտեսական և այլ բնույթի հարցեր»,- եզրափակեց ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպանը։   

Իրանի նախագահական 14-րդ ընտրությունների առաջին փուլի նախնական արդյունքներով՝ Իրանի նախագահի թեկնածուներից ոչ ոք չէր ստացել ձայների 50 տոկոսից ավելին։ Իրանի առողջապահության նախկին նախարար, ռեֆորմիստական թևի ներկայացուցիչ Մասուդ Փեզեշքիանը հավաքել էր ավելի քան 10,4 մլն ձայն, իսկ նրա գլխավոր մրցակից,  պահպանողական թևի թեկնածու Իրանի անվտանգության խորհրդում հոգևոր առաջնորդ Սաիդ Ջալիլին ՝ ավելի քան 9,4 մլն: Ընդհանուր առմամբ՝ հաշվարկվել է ավելի քան 24,4 մլն քվեաթերթիկ: Իրանի նախագահի արտահերթ ընտրությունների առաջին փուլը տեղի է ունեցել հունիսի 28-ին: 

Մանվել Մարգարյան 

ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Խորվաթիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ

Քաղաքականություն

ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Խորվաթիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ

ՀՀ վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ

Հայաստան

ՀՀ վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ

Գրիգոր Լուսավորիչ փողոցում ավտոմեքենա է պայթել․ կա 2 տուժած

Երևան

Գրիգոր Լուսավորիչ փողոցում ավտոմեքենա է պայթել․ կա 2 տուժած

Ամփոփում ենք IDBank Premier League 2023-2024 մրցաշրջանը

Սպորտ

Ամփոփում ենք IDBank Premier League 2023-2024 մրցաշրջանը

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը ներկա է գտնվել ԼՂ-ից երաժիշտների կատարմամբ կամերային երաժշտության համերգին

Մշակույթ

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը ներկա է գտնվել ԼՂ-ից երաժիշտների կատարմամբ կամերային երաժշտության համերգին

Հայաստանն ԱՄԷ-ին առաջարկել է մասնակցել Գյումրիում «չոր նավահանգիստ» ստեղծելու նախագծին

Տնտեսություն

Հայաստանն ԱՄԷ-ին առաջարկել է մասնակցել Գյումրիում «չոր նավահանգիստ» ստեղծելու նախագծին

ՀՀ էկոնոմիկայի նախարարը հայ-ղազախական տնտեսական կապերի զարգացման համատեքստում կարևորել է «Խաղաղության խաչմերուկ»-ի գործարկումը

Տնտեսություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարը հայ-ղազախական տնտեսական կապերի զարգացման համատեքստում կարևորել է «Խաղաղության խաչմերուկ»-ի գործարկումը

Ժաննա Անդրեասյանը պարգևատրել է բանակային խաղերի հաղթողներին

Ռազմական

Ժաննա Անդրեասյանը պարգևատրել է բանակային խաղերի հաղթողներին

Վարդավառը համախմբման և մաքրագործման երիտասարդական տոն է. Գառնին կրկին միավորել էր տոնի սիրահարներին

Մարզեր

Վարդավառը համախմբման և մաքրագործման երիտասարդական տոն է. Գառնին կրկին միավորել էր տոնի սիրահարներին

Կլիմայի փոփոխության հետևանքով հաճախակիացել է արջերի հայտնվելը Վայոց ձորի բնակավայրերում

Մարզեր

Կլիմայի փոփոխության հետևանքով հաճախակիացել է արջերի հայտնվելը Վայոց ձորի բնակավայրերում

«Ոսկե ծիրան»-ը բացառիկ փառատոն է, որն այս բարդ ժամանակներում էլ միտված է մշակույթի պահպանմանը․ Ատոմ Էգոյան

Մշակույթ

«Ոսկե ծիրան»-ը բացառիկ փառատոն է, որն այս բարդ ժամանակներում էլ միտված է մշակույթի պահպանմանը․ Ատոմ Էգոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում