Քաղաքականություն

ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Խորվաթիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ

1 րոպեի ընթերցում

ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Խորվաթիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի և Խորվաթիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա տարեդարձի  կապակցությամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԳՆ-ն այդ մասին գրել է X-ի միկրոբլոգում։ 

«Սրտանց շնորհավորում ենք, քանի որ այսօր Հայաստանը և Խորվաթիան նշում են դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 30-ամյակը։

Մեր համագործակցությունը հիմնված է համընդհանուր արժեքների, ժողովրդավարական սկզբունքների և Հայաստան-Խորվաթիա-Եվրոպական միություն ավելի սերտ գործընկերության վրա»,- նշված է գրառման մեջ: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում