Քաղաքականություն

Միրզոյանը հայտնել է Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն ավարտին հասցնելու հստակ փոխըմբռնման մասին

2 րոպեի ընթերցում

Միրզոյանը հայտնել է Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն ավարտին հասցնելու հստակ փոխըմբռնման մասին

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի և Վրաստանի միջև ձևավորվել է հստակ փոխըմբռնում՝ բարեկամական մթնոլորտում շարունակել և ըստ հնարավորության նաև ավարտին հասցնել երկու երկրների միջև սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այս մասին հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում։

Միրզոյանն իր ելույթում նշել է, որ երկու երկրների միջև առկա է շատ հագեցած օրակարգ և դրանք շատ սրընթաց զարգացում  են ապրում՝ ունենալով բարձր մակարդակի երկխոսություն և համագործակցելով ամենատարբեր ոլորտներում՝ տնտեսություն, կրթություն, անվտանգություն։ 

«Հայաստանը և Վրաստանը ամենաբարձր մակարդակով արձանագրել են նաև, որ փոխադարձաբար ճանաչում և հարգում են միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Կարևոր ենք համարում, որ երկրների միջև ձևավորվել է հստակ փոխըմբռնում՝ բարեկամական մթնոլորտում շարունակել և ըստ հնարավորության ավարտին հասցնել երկու երկրների միջև սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացը»,- ասել է Միրզոյանը՝ կարևորելով այն աջակցությունը, որը կողմերը ցուցաբերում են միմյանց տարբեր միջազգային հարթակներում՝ աշխարհաքաղաքական և տարածաշրջանային շատ սրընթաց զարգացումների համատեքստում։ 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում