Իրավունք

Տեղի է ունեցել հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստ

2 րոպեի ընթերցում

Տեղի է ունեցել հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստ

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի նախագահությամբ՝ տեղի է ունեցել հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստը, որին մասնակցել են օրենսդիր և գործադիր մարմինների, Կենտրոնական բանկի և ոլորտային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԱՍՀ նախարարության տարածած հաղորդագրությունից, նիստի օրակարգում ներառված է եղել ֆինանսական կազմակերպություններում տեսողության և լսողության  խնդիրներով հաշմանդամություն ունեցող անձանց ծառայություններից օգտվելու մատչելիության վերաբերյալ հարցը։  

Քննարկվել են տեսողության խնդիր ունեցող անձանց՝ ֆինանսական կազմակերպություններում պայմանագրերին ծանոթանալու դժվարություններին, լսողության խնդիր ունեցող անձանց դեպքում՝ գործարքների ընթացքում հաղորդակցության խնդիրներին, ինչպես նաև տարեց կամ ծանր հիվանդություն ունեցող անձանց դեպքում՝ կենսաթոշակի վճարումը շարունակելու համար տարեկան առնվազն մեկ անգամ բանկ ներկայանալու պահանջին վերաբերող մի շարք հարցեր։

Այլ հարցերի շրջանակում անդրադարձ է կատարվել նաև ««Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը լրամշակելու և  նորից շրջանառելու հարցին։

Ներկայացված հարցերի առնչությամբ սահմանվել են վերջնաժամկետներ․ շահագրգիռ կողմերի հետ համագործակցությամբ՝ առաջիկայում կներկայացվեն առաջարկներ՝ խնդիրների լուծման կարգավորման ուղղությամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում