Հայաստան

Fastex-ը 230,000 FTN-ով է պարգևատրել հայկական սպորտի 103 ներկայացուցիչների

5 րոպեի ընթերցում

Fastex-ը 230,000 FTN-ով է պարգևատրել հայկական սպորտի 103 ներկայացուցիչների

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օրերս տեղի ունեցած հանդիսավոր միջոցառման ժամանակ Fastex-ն ընդհանուր առմամբ 200 միլիոն ՀՀ դրամին համարժեք 230,000 FTN-ով է պարգևատրել հայաստանյան սպորտային աշխարհի 103 ներկայացուցչի՝ մարզիկներին, մարզիչներին ու բժշկական անձնակազմին: FTN-ը Բահամուտ բլոկչեյնի հիմնական թվային ակտիվն է, որն օգտագործվում է հարթակում իրականացնող գործարքներ կատարելիս։

Դեռ տարվա սկզբին հայտարարված գործակցությունը Fastex-ի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ինչպես նաև «Օլիմպիոնիկ» մարզական բարեգործական հիմնադրամի միջև հիմք է հանդիսացել ոչ միայն այս, այլև առաջիկա չորս տարվա ընթացքում պարբերական բնույթ կրող միջոցառումների համար։ Համատեղ ջանքերով կողմերը նպատակ ունեն խթանել Հայաստանի Հանրապետությունում սպորտի զարգացումը, բարձրացնել մարզիկների մրցունակությունը, բարելավել վերջիններիս կենսական պայմանները, ինչպես նաև խթանել ներպետական ու միջազգային սպորտի ասպարեզում գրանցվող հաղթանակները։ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն իր ելույթում անդրադարձել է այս կարևոր համագործակցույթանը․

«Fastex-ի հետ համագործակցության շրջանակում կտրամադրվի հայկական սպորտի պատմության համար  աննախադեպ չափի գումար։ Առաջիկա տարիներին մենք կունենանք այդ օժանդակությունը։ Մեր պայմանավորվածության համաձայն՝ ամբողջ գումարի 70%-ը հատկացվելու է մարզիկների, հավաքականների գլխավոր մարզիչների, երկորրդ և անձնական մարզիչների, նաև բժիշկների պարգևատրմանը։ Սա Fastex-ի նախաձեռնած պարգևատրությունն է՝ պետական չափանիշներով, պետության կողմից տրված պարգևներին համարժեք։ Հուսով եմ, որ սա լրացուցիչ խթան կհանդիսանա մեր մարզիկների համար՝ նոր հաջողություններ և հաղթանակներ գրանցելու ճանապարհին։ Տրամադրված գումարի մյուս մասը՝ 30%-ը, ուղղվելու է սպորտային տարբեր միջոցառումների կազմակերպմանը։ Առաջիկա մեկ տարվա ընթացքում Երևանում կայանալու է  բասկետբոլի մինչև 20 տարեկանների Եվրոպայի Բ խմբի առաջնությունը, որի անցկացման իրավունքն արդեն հաստատված է։ Միջոցառումը տեղի կունենա  2025թ․ Երևանում։ Բացի այդ կիրականացվեն վոլեյբոլի 16 տարեկանների Եվրոպայի առաջնությունը, կարատեի Եվրոպայի առաջնությունը, սպորտային պարերի աշխարհի գավաթի խաղարկությունը, ինպես նաև հոկեյի Դ դիվիզիոնի աշխարհի առաջնությունը»։

«Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերին ընդառաջ մենք առանձնահատուկ կերպով ենք ուզում կարևորել և գնահատել ոչ միայն անվանի հայ մարզիկների, այլև իրենց հաջողությանը նպաստող մարզիչների ու բժիշկների աշխատանքը։ Այսպիսի միջոցառումները տեղի են ունենալու առաջիկա չորս տարիների ընթացքում, տարեկան երկու անգամ», - նշել է Fastex-ի համահիմնադիր Վիգեն Բադալյանը։

«Ուզում եմ շնորհավորել մեր մարզիկներին հաղթանակների կապակցությամբ։ Շատ կարևոր է, որ բարձր եք պահում մեր դրոշը միջազգային մրցումներում։

Ֆաստեքսը մշտապես սատարում է հայկական սպորտի զարգացմանը։ Մինչև 2030թ․  Fastex-ը 5 մլն FTN կտրամադրի  հայկական սպորտի աջակցմանը։ Այսօր այս մեծ ճանապարհի առաջին քայլերն ենք անում։ Շնորհակալ ենք մեր մարզիկներն, բարձր ենք գնահատում նրանց կատարած աշխատանքը», - ասել է  «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի համահիմնադիր Վահագն Բադալյանը։

Համաձայն դեռ տարվա սկզբին ստորագրված պայմանավորվածության Fastex-ն աջակցություն կցուցաբերի օլիմպիական, պարաօլիմպիկ, սուրդօլիմպիկ խաղերում, օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի, ինչպես նաև օլիմպիական խաղերի ծրագրում չընդգրկված սամբո ըմբշամարտ, միջազգային շաշկի, ուշու և շախմատ մարզաձևերի միջազգային մրցաշարերում 1-3-րդ տեղերը գրաված մարզիկներին և նրանց մարզիչներին։

Ընդհանուր շրջանառությունից թվային գործարքների ռեեստերում (բլոկչեյնում) առանձնացվել և մինչև 2030 թվականն ապահով սառեցվել են 5 միլիոն $FTN-ները: Վերջիններս աստիճանաբար կբաշխվեն՝ համաձայն սմարթ պայմանագրերի միջոցով նախապես սահմանված պայմանների: Այս մոտեցումը խրախուսում է միջոցների արդար և թափանցիկ տեղաբաշխումը շահառուների թվային դրամապանակներին:

Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տրամադրում է բազմաթիվ հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange փոխանակման հարթակը և ftNFT հարթակը՝ իր ֆիջիթալ տարածքներով: Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը բոլոր օգտատերերի համար համաշխարհային թվային ֆինանսների զարգացող ոլորտում՝ մշտապես հետևելով առկա կանոնակարգերին։   

Խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին զուգահեռ Ադրբեջանը նոր խոչընդոտներ է ստեղծում՝ ձգձգելով դրա ստորագրումը․ Միրզոյան

Քաղաքականություն

Խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին զուգահեռ Ադրբեջանը նոր խոչընդոտներ է ստեղծում՝ ձգձգելով դրա ստորագրումը․ Միրզոյան

Անոնս

Հուլիսի 4-ի միջոցառումների անոնս

ՀՀ ԱԳ նախարարի համոզմամբ՝ հաղորդակցությունների ապաշրջափակումը տարածաշրջանի խաղաղության հավելյալ գործոն կդառնա

Քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարի համոզմամբ՝ հաղորդակցությունների ապաշրջափակումը տարածաշրջանի խաղաղության հավելյալ գործոն կդառնա

Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում ազդարարվեց քաղցկեղի դեմ հերթական հաղթանակի մասին

Հայաստան

Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում ազդարարվեց քաղցկեղի դեմ հերթական հաղթանակի մասին

Կայացել է  «Մարքեթինգը Web3-ում»  թեմայով Fastex-ի 12-րդ տեղեկատվական հանդիպումը

Հայաստան

Կայացել է «Մարքեթինգը Web3-ում» թեմայով Fastex-ի 12-րդ տեղեկատվական հանդիպումը

Հայաստանը վերահաստատում է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու պատրաստակամությունը

Քաղաքականություն

Հայաստանը վերահաստատում է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու պատրաստակամությունը

Ամերիաբանկն ու ՔՈԱՖ-ը համատեղում են ջանքերը՝ ի նպաստ Լոռու մարզում մեղվաբուծության զարգացման

Հայաստան

Ամերիաբանկն ու ՔՈԱՖ-ը համատեղում են ջանքերը՝ ի նպաստ Լոռու մարզում մեղվաբուծության զարգացման

Միրզոյանը հայտնել է Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն ավարտին հասցնելու հստակ փոխըմբռնման մասին

Քաղաքականություն

Միրզոյանը հայտնել է Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն ավարտին հասցնելու հստակ փոխըմբռնման մասին

ՀՀ ԱԳ նախարարը Թբիլիսիում ծաղկեպսակ է դրել «Հերոսների հրապարակ» հուշահամալիրի մոտ

Վրաստան

ՀՀ ԱԳ նախարարը Թբիլիսիում ծաղկեպսակ է դրել «Հերոսների հրապարակ» հուշահամալիրի մոտ

Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու որոշումը

Քաղաքականություն

Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու որոշումը

Համացանցում փորձում են Ոստիկանության անունից գումարներ շորթել. ՆԳՆ-ն զգուշացնում է

Իրավունք

Համացանցում փորձում են Ոստիկանության անունից գումարներ շորթել. ՆԳՆ-ն զգուշացնում է

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում