Հայաստան

Իտալիայում ՀՀ դեսպանը համիդյան ջարդերին վերաբերող բացառիկ արխիվային փաստաթղթեր է փոխանցել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին

8 րոպեի ընթերցում

Իտալիայում ՀՀ դեսպանը համիդյան ջարդերին վերաբերող բացառիկ արխիվային փաստաթղթեր է փոխանցել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իտալիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ծովինար Համբարձումյանը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին է փոխանցել 19-րդ դարի վերջում Օսմանյան կայսրությունում հայերի և այլ քրիստոնյաների հետապնդումների, հալածանքների և ջարդերի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ պարունակող նորահայտ արխիվային փաստաթղեր։ Դրանց մեծամասնությունը հանդիսանում են հենց բնօրինակներ և մանրամասն ներկայացնում են վերոնշյալ ժամանակաշրջանում տեղի ունեցած ողջ իրականությունը։

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում` Իտալիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը խոսեցին նորահայտ արխիվային փաստաթղթերի պարունակության, դրանց ունեցած կարևոր նշանակության մասին։

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը տեղեկացրեց, որ փաստաթղթերը ինստիտուտի իտալերեն լեզվին տիրապետող գիտաշխատողի կողմից մանրակրկիտ ուսումնասիրության և խմբավորման կենթարկվի։ Նրա խոսքով՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը մեկ այլ իտալացի հետազոտողի հետ համագործակցությամբ պատրաստվում է հրատարակել այդ արխիվային փաստաթղթերը։

«Երկրորդ անգամ է, որ Իտալիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանն արխիվային նյութեր է նվիրում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին»,-իր խոսքում նշեց Էդիտա Գզոյանը։ 

Նա հավելեց, որ այս փաստաթղթերն Իտալիայի արխիվներում Հայոց ցեղասպանությանը վերաբերող փաստաթղթեր, թռուցիկներ և հրովարտակներ են, որոնք իտալերեն են և հանդիսանում են հենց բնօրինակներ։

«Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Իտալիայում ՀՀ-ն ներկայացնող մեր դեսպանին, ով հատուկ ուշադրության ներքո է պահում ինչպես մեր թանգարան-ինստիտուտն, այնպես էլ Հայոց ցեղասպանությանը վերաբերող այս նյութերը և արդեն երկրորդ անգամ այսպիսի խոշոր և կարևոր նվիրատվություն ենք ստանում նրանից»,-եզրափակեց թանգարան-ինստիտուտի տնօրենը։

Իտալիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ծովինար Համբարձումյանն էլ իր հերթին, ներկայացնելով Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին փոխանցվող արխիվային փաստաթղթերը, նշեց. 

«Իտալիայում իմ դիվանագիտական առաքելությունը, կարելի է ասել, նոր էի սկսել, երբ ինձ մոտ եկավ Լիբանանից մի արաբ լրագրող, Հայաստանի և հայ ժողովրդի մեծ բարեկամ՝ Թալալ Խրայիս անունով, ով պատերազմական լրագրող է և հիմա Իտալիայի մայրաքաղաք Հռոմում տեղակայված լիբանանյան ազգային գործակալության ներկայացուցիչն է, ինչպես նաև արաբա-իտալական «Ասսադակահ» ասոցիացիայի քարտուղարն է։ Նա ինձ հանձնեց այս արխիվը։ Նա Իտալիայի Լացիո նահանգի մի փոքրիկ քաղաքի՝ Օրիոլո Ռոմանո քաղաքի բնակիչ է։ Նշված քաղաքից Սալվատորե Գարգանո անունով մի աղյուսագործ, ով վերանորոգելիս է եղել քաղաքի մենաստաններից մեկը, աշխատանքների ընթացքում հենց այդ մենաստանի պատի միջից հայտնաբերել է մի պարկ, որի մեջ էլ պահված են հենց այս փաստաթղթերը. դրանք պատկանում են ֆրանցիսկյան վանական, հայր Սալվատորե Լիլիին»,-իր խոսքում նշեց Ծովինար Համբարձումյանը՝ տեղեկացնելով, որ հայր Սալվատորեն 19-րդ դարի վերջում ուղարկված է եղել Փոքր Ասիա, եղել է Օսմանյան կայսրությունում՝ Մարաշ քաղաքում, որտեղ էլ առնչվել է հայերի եմ իրականացված համիդյան ջարդերին։

Դեսպանը մանրամասնեց, որ հայր Սալվատորեն հայերի և ընդհանրապես քրիստոնյաների հանդեպ 1894-1895 թվականների ընթացքում Օսմանյան կայսրության սուլթան Աբդուլ Համիդի կառավարման շրջանում իրականացված հետապնդումների և ջարդերի մասին շատ հետաքրքիր վկայություններ է թողել։

«Հայր Սալվատորեն նահատակվել է հենց 1895 թվականին՝ 7 այլ հայ վանականների հետ միասին, որոնք չեն ցանկացել կրոնափոխ լինել, չեն ցանկացել միայնակ թողնել հայր Սալվատորեին։ Ցավոք, վերջինիս հետ միասին բոլորին տանջամահ են արել»,-ներկայացրեց դեսպանը՝ շեշտելով, որ իր ձեռքի տակ հայտնված փաստաթղթերը բաղկացած են երկու տրցակից, որոնց մեծամասնությունը հենց բնօրինակներ են։

Դեսպանը նաև հավելեց, որ փաստաթղթերի մեկ այլ մասն էլ վերջերս է տրամադրվել Իտալիայի Կետտի քաղաքում գտնվող հոգևոր ճեմարանի վանական դոն Վինչենցո Մասոլոն, ով ևս մշտապես շատ զգայուն է եղել հայերի ու Հայկական հարցի հանդեպ։

«Նրա տրամադրած փաստաթղթերն ու նամակներն արդեն ոչ թե բնօրինակներ են, այլ պատճեններ են։ Դրանք այն ժամանակ ձեռքով գրված և շատ գեղեցիկ տեսք ունեցող նամակներ են, որոնց հեղինակը ևս հայր Սալվատորե Լիլին է, և դրանք ուղղված են վերջինիս քրոջը»,-նշեց դեսպանը՝ կարծիք հայտնելով, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի մասնագետները՝ Կառլո Կոպոլայի և Սիրանույշ Կուարանտայի հետ միասին կարող են մշակել և ուսումնասիրել նման մեծ կարևորություն ունեցող այս փաստաթղթերը։ 

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ավագ գիտաշխատող Շուշան Խաչատրյանն, ով կատարել է առկա փաստաթղթերի մշակումները և պատրաստվում է ավելի խորն ու մանրամասն ուսումնասիրության ենթարկել դրանք, իր խոսքում մանրամասնեց, որ մշակման աշխատանքներն իրականացնելու ընթացքում պարզվել է, որ դա տասնամյակներով հավաքված երանացման և սրբադասման արխիվ է։

«Կաթոլիկ եկեղեցում կա այդպիսի ավանդույթ, որ անձի երանելի ճանաչվելու համար պետք է երկար գործընթաց անցնի և պետք է ունենա իր անվան հետ կապված հրաշքներ, հիվանդություններից բուժումներ, ինչպես նաև հանդիսանա կրոնի համար նահատակված անձնավորություն»,-նշեց Շուշան Խաչատրյանը՝ շեշտելով, որ այս փաստաթղթերում հենց այդպիսի պատմություններ և իրադարձություններ  կան ներկայացված։

Նրա խոսքով՝ փաստաթղթերում առկա են նաև այն մարդկանց վկայությունները, և նույնիսկ լուսանկարներ այն մարդանցից, ովքեր տեսել են այդ ամենը, ենթարկվել են տեղահանության և հետագայում սպանվել են։ Խոսքը նաև հենց հայր Սալվատորեի մասին է, ով ևս համիդյան ջարդերի ընթացքում կտտանքների է ենթարկվել և սպանվել։

«Բանն այն է, որ Օսմանյան ղեկավարությունը երկար ժամանակ հետապնդել և տանջանքների է ենթարկել օտարերկրյա միսիոներներին՝ մեղադրելով նրանց գործակալներ լինելու մեջ։ Դրանց թվին է դասվել նաև հայր Սալվատորեն, ով հեղինակել է մի նամակ, որը պետք է հանձնվեր Հռոմի Պապին. նամակում նա նկարագրել և տեղեկացրել է այն ամենն, ինչ կատարվել է հայերի և քրիստոնյաների հետ Օսմանյան ղեկավարության կողմից, ինչպես նաև այն, որ իրեն ուղղված մեղադրանքները շինծու են»,- ասաց Շուշան Խաչատրյանը։

Վերջինս տեղեկացրեց, որ նորահայտ փաստաթղթերը պետք է մանրամասն ուսումնասիրության ենթարկվեն, քանի որ դրանք շատ մեծ նշանակություն ունեն և լուրջ տեղեկություններ են պարունակում հենց համիդյան ջարդերի վերաբերյալ։

Դավիթ Մամյան

Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի

Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտման ծրագրի հերթական փուլը մեկնարկում է 3 մարզում. «Իմ Քայլը» հիմնադրամ

Մարզեր

Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտման ծրագրի հերթական փուլը մեկնարկում է 3 մարզում. «Իմ Քայլը» հիմնադրամ

Երևանի մի շարք փողոցներում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Երևան

Երևանի մի շարք փողոցներում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Fastex-ը 230,000 FTN-ով է պարգևատրել հայկական սպորտի 103 ներկայացուցիչների

Հայաստան

Fastex-ը 230,000 FTN-ով է պարգևատրել հայկական սպորտի 103 ներկայացուցիչների

ԱԽ քարտուղարը կարծում է, որ ՀՀ-ն ինքնիշխանության դեմ ճնշումներին կարողացել է դիմակայել ժողովրդավարության շնորհիվ

Քաղաքականություն

ԱԽ քարտուղարը կարծում է, որ ՀՀ-ն ինքնիշխանության դեմ ճնշումներին կարողացել է դիմակայել ժողովրդավարության շնորհիվ

Նախկին պաշտոնյան պետությանը պատճառած վնասն ամբողջությամբ վերականգնել է

Իրավունք

Նախկին պաշտոնյան պետությանը պատճառած վնասն ամբողջությամբ վերականգնել է

ՀՀ ԱԳՆ խոսնակն անդրադարձել է Մարգարայում Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպելու մասին հարցին

Քաղաքականություն

ՀՀ ԱԳՆ խոսնակն անդրադարձել է Մարգարայում Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպելու մասին հարցին

Տեսնում ենք, որ օրգանական կապ է ձևավորվում դատախազական համակարգի և ժողովրդի միջև․ վարչապետ

Քաղաքականություն

Տեսնում ենք, որ օրգանական կապ է ձևավորվում դատախազական համակարգի և ժողովրդի միջև․ վարչապետ

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովները միմյանց են փոխանցել Կանոնակարգի նախագծերը

Քաղաքականություն

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովները միմյանց են փոխանցել Կանոնակարգի նախագծերը

ՀՀ-ն մեծ ուշադրություն է դարձնում տարածաշրջանային համագործակցության և ինտեգրացիոն գործընթացներին. Ալեն Սիմոնյանը՝ Լազար Կոմանեսկուին

Տնտեսություն

ՀՀ-ն մեծ ուշադրություն է դարձնում տարածաշրջանային համագործակցության և ինտեգրացիոն գործընթացներին. Ալեն Սիմոնյանը՝ Լազար Կոմանեսկուին

ՀԵՑ-ն ու «Վեոլիա ջուր»-ը մատուցվող ծառայությունները պատշաճ չեն իրականացնում. ՄԻՊ-ը բողոքներ է ստանում

Իրավունք

ՀԵՑ-ն ու «Վեոլիա ջուր»-ը մատուցվող ծառայությունները պատշաճ չեն իրականացնում. ՄԻՊ-ը բողոքներ է ստանում

Շիրակցի 300 դպրոցական այս տարի հանգիստը կանցկացնի Հանքավանում

Մարզեր

Շիրակցի 300 դպրոցական այս տարի հանգիստը կանցկացնի Հանքավանում

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում