Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել Հայաստանին Շվեյցարիայում կայացած Խաղաղության գագաթնաժողովին մասնակցելու համար
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբան Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը շնորհակալություն է հայտնել Շվեյցարիայում Խաղաղության առաջին գագաթնաժողովին ունեցած մասնակցության համար։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Ուկրաինայի ԱԳ նախարարի X-ի միկրոբլոգում կատարած գրառման մեջ, որում նա հայտնում է, որ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ ունեցած հանդիպման քննարկվել են Եվրոպայի և Հարավային Կովկասի անվտանգության իրավիճակը վերաբերյալ հարցեր։
«Ես շնորհակալություն հայտնեցի Հայաստանին Շվեյցարիայում կայացած Խաղաղության առաջին գագաթնաժողովին մասնակցելու համար և իմ գործընկերոջը տեղեկացրի Ուկրաինայում արդար և կայուն խաղաղության ճանապարհին Խաղաղության բանաձևի իրականացման հետագա աշխատանքների մասին»,-իր գրառման մեջ նշել է Կուլեբան։
Նա նաև հավելել է, որ հանդիպման ընթացքում կողմերը նաև կենտրոնացել են Հայաստան-Ուկրաինա երկկողմ կապերի և միջազգային համագործակցության խորացման ուղիների վրա, հատկապես՝ հաշվի առնելով Ուկրաինայի ապագա անդամակցությունը Եվրոպական միությանը։
During our meeting, Armenia’s Foreign Minister @AraratMirzoyan and I discussed the security situation in Europe and the South Caucasus.
— Dmytro Kuleba (@DmytroKuleba) June 29, 2024
I thanked Armenia for attending the first Peace Summit in Switzerland and informed my counterpart about further work on implementing the Peace… pic.twitter.com/yEJk52oa3e