Սպորտ

Հովհաննես Հարությունյանը հեռանում է «Փյունիկ»-ից

3 րոպեի ընթերցում

Հովհաննես Հարությունյանը հեռանում է «Փյունիկ»-ից

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Փյունիկ»-ի կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանի վարձակալության ժամկետն ավարտվել է և ֆուտբոլիստը վերադառնում է ռուսական «Սոչի»:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  այս մասին հայտնում է «Փյունիկ» ակումբի մամուլի ծառայությունը: 

Հովհաննես Հարությունյանը խաղացել է ակադեմիայի տարբեր տարիքային խմբերում և 2016 թվականին նորամուտը նշել «Փյունիկ»-ի գլխավոր թիմում:

Կիսապաշտպանը նախորդ մրցաշրջանում նպաստել է «Փյունիկ»-ի 16-րդ չեմպիոնությանը: Մրցաշրջանի աշնանային հատվածում Հովհաննեսն իր անվան դիմաց ուներ 11 գոլ և 3 արդյունավետ փոխանցում: Ռուսական ակումբից վերադառնալուց հետո  Հարությունյանը 14 խաղից հետո դարձել է 3 գոլի և 4 արդյունավետ փոխանցման հեղինակ:

Հովհաննես Հարությունյանը 2021-ին «Արարատ-Արմենիա»-ից վերադառնալով հարազատ ակումբ՝ օգնել է թիմին նվաճել Հայաստանի չեմպիոնի տիտղոսը: Այդ մրցաշրջանում Հարությունյանը ներքին առաջնություններում 34 խաղից հետո դարձել է 4 գոլի և նույնքան արդյունավետ փոխանցման հեղինակ:

2022-ի ամռանը Հարությունյանը մեծ ներդրում  է ունեցել «Փյունիկ»-ի եվրագավաթային պատմական դարձած շրջանում, որտեղ թիմը հաղթահարեց Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին, երկրորդ փուլերը, այնուհետև նորամուտը նշեց Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում, տարավ հայկական ակումբների առաջին հաղթանակը եվրոպական մրցաշարի խմբային փուլում: 24-ամյա ֆուտբոլիստը նախորդ ամառվա եվրագավաթներում հատկապես փայլել է արդյունավետությամբ՝ 5 խաղում դառնալով մեկ գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:

Հարությունյանը թիմից հեռանում է որպես Հայաստանի կրկնակի չեմպիոն: 157 խաղից հետո «Փյունիկ»-ում իր անվան դիմաց Հարությունյանն ունի խփած 27 գոլ և կատարած 26 արդյունավետ փոխանցում: 

Հարությունյանը «Փյունիկ» տեղափոխվելուց հետո առաջին անգամ հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական ու աստիճանաբար ամրապնդվել ազգային ընտրանու կազմում: Նա ընդգրկվել է նաև «Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ» քվեարկության լավագույն հնգյակում 2022-ի արդյունքներով:

 

Բաժին

Տեղադրություն

ԱԽ քարտուղարը կարծում է, որ ՀՀ-ն ինքնիշխանության դեմ ճնշումներին կարողացել է դիմակայել ժողովրդավարության շնորհիվ

Քաղաքականություն

ԱԽ քարտուղարը կարծում է, որ ՀՀ-ն ինքնիշխանության դեմ ճնշումներին կարողացել է դիմակայել ժողովրդավարության շնորհիվ

Նախկին պաշտոնյան պետությանը պատճառած վնասն ամբողջությամբ վերականգնել է

Իրավունք

Նախկին պաշտոնյան պետությանը պատճառած վնասն ամբողջությամբ վերականգնել է

ՀՀ ԱԳՆ խոսնակն անդրադարձել է Մարգարայում Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպելու մասին հարցին

Քաղաքականություն

ՀՀ ԱԳՆ խոսնակն անդրադարձել է Մարգարայում Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպելու մասին հարցին

Տեսնում ենք, որ օրգանական կապ է ձևավորվում դատախազական համակարգի և ժողովրդի միջև․ վարչապետ

Քաղաքականություն

Տեսնում ենք, որ օրգանական կապ է ձևավորվում դատախազական համակարգի և ժողովրդի միջև․ վարչապետ

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովները միմյանց են փոխանցել Կանոնակարգի նախագծերը

Քաղաքականություն

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովները միմյանց են փոխանցել Կանոնակարգի նախագծերը

ՀՀ-ն մեծ ուշադրություն է դարձնում տարածաշրջանային համագործակցության և ինտեգրացիոն գործընթացներին. Ալեն Սիմոնյանը՝ Լազար Կոմանեսկուին

Տնտեսություն

ՀՀ-ն մեծ ուշադրություն է դարձնում տարածաշրջանային համագործակցության և ինտեգրացիոն գործընթացներին. Ալեն Սիմոնյանը՝ Լազար Կոմանեսկուին

ՀԵՑ-ն ու «Վեոլիա ջուր»-ը մատուցվող ծառայությունները պատշաճ չեն իրականացնում. ՄԻՊ-ը բողոքներ է ստանում

Իրավունք

ՀԵՑ-ն ու «Վեոլիա ջուր»-ը մատուցվող ծառայությունները պատշաճ չեն իրականացնում. ՄԻՊ-ը բողոքներ է ստանում

Շիրակցի 300 դպրոցական այս տարի հանգիստը կանցկացնի Հանքավանում

Մարզեր

Շիրակցի 300 դպրոցական այս տարի հանգիստը կանցկացնի Հանքավանում

ԵՄ-ն բարեփոխումների իրականացման առումով Հայաստանի առանցքային գործընկերն է․ Վասիլիս Մարագոս

Քաղաքականություն

ԵՄ-ն բարեփոխումների իրականացման առումով Հայաստանի առանցքային գործընկերն է․ Վասիլիս Մարագոս

«Դետք» խումբը նոր հոլովակներ է հրապարակել

Շոու բիզնես

«Դետք» խումբը նոր հոլովակներ է հրապարակել

Դատախազությունն ուսումնասիրում է խորհրդային տարիներին ՀԿ-ներին հանձնված անշարժ գույքերի սեփականության իրավունքի իրավաչափությունը

Իրավունք

Դատախազությունն ուսումնասիրում է խորհրդային տարիներին ՀԿ-ներին հանձնված անշարժ գույքերի սեփականության իրավունքի իրավաչափությունը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում