Քաղաքականություն

Տեսնում ենք, որ օրգանական կապ է ձևավորվում դատախազական համակարգի և ժողովրդի միջև․ վարչապետ

5 րոպեի ընթերցում

Տեսնում ենք, որ օրգանական կապ է ձևավորվում դատախազական համակարգի և ժողովրդի միջև․ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արդարությունն ինչպես եղել, այնպես էլ շարունակում է մնալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների թիվ մեկ ակնկալիքը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ դատախազության 106-ամյակի և դատախազության աշխատակցի օրվան նվիրված հանդիսավոր նիստին այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Շատ կարևոր է, որ մեր դատախազությունը, քննչական մարմինները, դատական համակարգն ամեն օր իրենց աշխատանքում հենց այս նպատակը ունենան իրենց աչքի առաջ»,- ընդգծեց Փաշինյանը։ 

Այս առումով վարչապետը գոհ է այն փաստից, որ կառավարությունը կարողացել է դատախազների աշխատավարձերը էականորեն բարձրացնել։ 

«Տարբեր առիթներով ասել եմ, որ աշխատավարձը բարձրացնում ենք ոչ միայն և ոչ այնքան դատախազության աշխատողների, որքան մեր քաղաքացիների համար։ Այս ուղերձը շատ կարևոր է, որ մարդիկ լսեն, որ դա արվում է առաջին հերթին քաղաքացիների համար, որովհետև դատախազության, քննչական մարմինների, դատարանների կողմից մատուցվող ծառայությունների թիվ մեկ շահառուն քաղաքացին է։ 

Եվ մենք այս ոլորտում մեր քաղաքականությունը կառուցում ենք հետևյալ տրամաբանության վրա, որ արդարությունը երկրում շարունակում է մնալ թիվ ակնկալիքը ժողովրդի շրջանում, և երկրում պետք է գոյություն ունենա արդարության և արդարադատության ստանդարտ»,- ասաց Փաշինյանը։

Կառավարության ղեկավարը ներկայացրեց, թե որն է այն բանաձևը, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կհամարեն, որ երկրում հաստատված է արդարություն և արդարադատություն։ 

«Շատ կարևոր է, որ այս նպատակի իրագործման համար դատախազությունը և ընդհանրապես մեր դատաիրավական համակարգը օրգանական կապով կապված լինեն ժողովրդի հետ։

Ընդունված է ասել, որ դատական համակարգն անկախ է, դատախազական համակարգը անկախ է, բայց պետք է հասկանալ, որ այն անկախ է կառավարությունից, իշխանական մյուս թևերից, բայց ոչ ինքնիշխանից, որը Հայաստանի Հանրապետության քաղաքացին է»,- շեշտեց Փաշինյանը։ 

Վարչապետն անդրադարձավ այն հարցին, թե որտեղից է գալիս արդարության բացակայության զգացումը քաղաքացիների շրջանում։ 

«Հայաստանում դատաիրավական, դատախազական համակարգը անկախ է եղել ինքնիշխանից՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդից։ Ինչպես կառավարման շատ օղակներում, այնպես էլ դատախազությունում այդ երևույթը ունեցել ենք, որ այնտեղ էլիտարիզմի տրամաբանություն է գործում։ Կառավարությունում, դատախազությունում, դատարաններում աշխատում են մարդիկ, ովքեր գտնվում են կյանքի ուրիշ հարթության վրա՝ նկատի ունեմ սոցիալ-հոգեբանական առումով։ Այնտեղ ուրիշ մարդիկ են, որոնք կապ չունեն այն մարդկանց հետ, ովքեր ամեն օր ապրում են իրական Հայաստանում, իրական կյանքում։ Եվ այս ճեղքն է, որ բերում է արդարության բացակայության զգացողության։  

Ուրախ եմ, որ այդ թվում կառավարության և դատախազության ներսում տեղի ունեցող գործընթացների արդյունքում էլիտարիզմի տրամաբանությունը նվազում է։ Մենք տեսնում ենք, որ այսօր դատախազությունը, քննչական մարմինները, դատարանները իրենք իրենց մոտեցնում են ժողովրդին,  և օրգանական կապ է ձևավորում ժողովրդի և դատախազական համակարգի միջև»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետն այս առումով ընդգծեց ևս մեկ հանգամանք՝ Հայաստանի Հանրապետության անվտանգային ռազմավարության անկյունաքարը լեգիտիմությունն է։  

«Ամեն օր համոզվում եմ այս թեզի կարևորության և անհրաժեշտության մեջ։ Ընդգծեմ, որ սա կապ ունի Հայաստանում արդարություն և արդարադատություն հաստատելու ստանդարտի հետ, որովհետև նույն դատախազական գործունեության և դատաիրավական համակարգի հետ կապված ամենակարևոր, առանցքային երևույթներից մեկը իրավազորությունն է, որը էլի ուղիղ կապ ունի ինքնիշխանության հետ։ 

Ամփոփելով ասեմ հետևյալը, որ իրական Հայաստանն այդ թվում հենց արդարության ստանդարտի մասին է, որովհետև իրական Հայաստանը իրավազորության և ինքնիշխանության ճշգրտության, օրենքի գերակայության արեալի ճշգրտության մասին է»,- եզրափակեց Փաշինյանը։ 

ՀՀ ԱԳ նախարարը Թբիլիսիում ծաղկեպսակ է դրել «Հերոսների հրապարակ» հուշահամալիրի մոտ

Վրաստան

ՀՀ ԱԳ նախարարը Թբիլիսիում ծաղկեպսակ է դրել «Հերոսների հրապարակ» հուշահամալիրի մոտ

Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու որոշումը

Քաղաքականություն

Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու որոշումը

Համացանցում փորձում են Ոստիկանության անունից գումարներ շորթել. ՆԳՆ-ն զգուշացնում է

Իրավունք

Համացանցում փորձում են Ոստիկանության անունից գումարներ շորթել. ՆԳՆ-ն զգուշացնում է

Թբիլիսին և Երևանն աջակցում են միմյանց տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը․ Վրաստանի ԱԳ նախարար

Քաղաքականություն

Թբիլիսին և Երևանն աջակցում են միմյանց տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը․ Վրաստանի ԱԳ նախարար

«Ոսկե ծիրան»-ը՝ կամուրջ Հայաստանի և աշխարհի միջև. սպասված կինոփառատոնը Երևան կբերի հաղթանակած ֆիլմեր ու ականավոր հյուրերի

Մշակույթ

«Ոսկե ծիրան»-ը՝ կամուրջ Հայաստանի և աշխարհի միջև. սպասված կինոփառատոնը Երևան կբերի հաղթանակած ֆիլմեր ու ականավոր հյուրերի

Ռուսաստանը շարունակում է Հայաստանին դաշնակից համարել. Օվերչուկ

Քաղաքականություն

Ռուսաստանը շարունակում է Հայաստանին դաշնակից համարել. Օվերչուկ

Լիզինգի պետական աջակցության ծրագրով ֆերմերներն այս տարի ձեռք են բերել շուրջ 410 գյուղտեխնիկա

Տնտեսություն

Լիզինգի պետական աջակցության ծրագրով ֆերմերներն այս տարի ձեռք են բերել շուրջ 410 գյուղտեխնիկա

ԱՍՀ նախարարությունը Տելեգրամ հարթակում գործարկում է «114 տեղեկատու»-ն՝ ԼՂ-ից տեղահանվածների համար

Հայաստան

ԱՍՀ նախարարությունը Տելեգրամ հարթակում գործարկում է «114 տեղեկատու»-ն՝ ԼՂ-ից տեղահանվածների համար

Ալեն Սիմոնյանն այցելել է Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն

Հայաստան

Ալեն Սիմոնյանն այցելել է Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն

Խաղաղության օրակարգի առաջմղման գործում մեծ է եվրոպական ընտանիքի դերը. ԱԺ պատգամավորի ելույթը՝ ԵԱՀԿ ԽՎ-ում

Քաղաքականություն

Խաղաղության օրակարգի առաջմղման գործում մեծ է եվրոպական ընտանիքի դերը. ԱԺ պատգամավորի ելույթը՝ ԵԱՀԿ ԽՎ-ում

Հայաստանում մթերվել է շուրջ 6000 տոննա պտուղ-բանջարեղեն

Տնտեսություն

Հայաստանում մթերվել է շուրջ 6000 տոննա պտուղ-բանջարեղեն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում