Հայաստան

Աղիքային վարակներից խուսափելու համար մասնագետները հորդորում են խստորեն ապահովել սննդի պահպանման կանոնները

2 րոպեի ընթերցում

Աղիքային վարակներից խուսափելու համար մասնագետները հորդորում են խստորեն ապահովել սննդի պահպանման կանոնները

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աղիքային վարակիչ հիվանդությունների ռիսկը բարձր է հատկապես ամռան սեզոնին: «Արմենպրես»-ի  թղթակցի հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության բժիշկ, համաճարակաբան Ներսես Գրիգորյանը: 

Մասնագետի խոսքով՝ աղիքային վարակիչ հիվանդություններով պայմանավորված՝ հանրապետությունում ներկա փուլում իրավիճակը կառավարելի է և նախորդ տարվա հետ համեմատ՝ հիվանդացության գրեթե նույն ցուցանիշներն են:

«Աղիքային վարակիչ հիվանդություններից խուսափելու համար պետք է շատ ուշադիր լինել նաև սննդամթերքի պահպանման հարցում. արագ փչացող ուտեստները պետք է պարտադիր պահպանել սառնարանային պայմաններում, քանի որ շրջապատում մշտապես առկա են հարուցիչներ, որոնք կարող են շատ արագ բազմանալ համապատասխան պայմաններ չլինելու դեպքում: Պետք է խուսափել նաև փողոցներում ոչ պատշաճ պայմաններում պահվող  սննդամթերքներ ձեռք բերելուց»,- նշեց համաճարակաբանը: 

Անդրադառնալով ամռան շրջանում քաղաքից դուրս կազմակերպվող խնջույքներին՝ Գրիգորյանը շեշտեց՝ մարդիկ օգտվում են իրենց պատրաստած ուտելիքներից և բնական աղբյուրների ջրերից, որոնք կարող են լինել շատ հաճելի, բայց՝ ոչ անվտանգ: Մասնագետը հորդորեց այս պարագայում վերցնել ոչ արագ փչացող սննդամթերք, միրգ, բանջարեղեն: 

Ներսես Գրիգորյանը խորհուրդ տվեց՝  ինքնազգացողության փոփոխության պարագայում  առաջնահերթ օգտագործել շատ ջուր, չզբաղվել ինքնաբուժությամբ և արագ դիմել մասնագետի՝ իրավիճակը  վերահսկելու և բարդացումներից խուսափելու համար:

Հեղ. Գայանե Գաբոյան

Օպերատոր՝ Հովհաննես Մկրտչյան

Տեղադրություն

Արարատ Միրզոյանը Ժոզեպ Բորելի հետ հանդիպմանն ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման անհրաժեշտությունը

Եվրոպա

Արարատ Միրզոյանը Ժոզեպ Բորելի հետ հանդիպմանն ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման անհրաժեշտությունը

Բնագիտական և տեղեկատվական տեխնոլոգիաների լաբորատորիաներ՝ Արմավիրի մարզի հանրակրթական 88 դպրոցում

Կրթություն

Բնագիտական և տեղեկատվական տեխնոլոգիաների լաբորատորիաներ՝ Արմավիրի մարզի հանրակրթական 88 դպրոցում

Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել Հայաստանին Շվեյցարիայում կայացած Խաղաղության գագաթնաժողովին մասնակցելու համար

Եվրոպա

Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել Հայաստանին Շվեյցարիայում կայացած Խաղաղության գագաթնաժողովին մասնակցելու համար

Մահացել է Եղիշե Չարենցի կրտսեր դուստրը՝ Անահիտ Չարենցը

Մշակույթ

Մահացել է Եղիշե Չարենցի կրտսեր դուստրը՝ Անահիտ Չարենցը

Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ քաղաքական երկխոսության հարցեր

Եվրոպա

Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ քաղաքական երկխոսության հարցեր

Իտալիայում ՀՀ դեսպանը համիդյան ջարդերին վերաբերող բացառիկ արխիվային փաստաթղթեր է փոխանցել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին

Հայաստան

Իտալիայում ՀՀ դեսպանը համիդյան ջարդերին վերաբերող բացառիկ արխիվային փաստաթղթեր է փոխանցել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին

«Զանգեզուր» արգելավայրում նկատվել են հայկական մուֆլոններ

Մարզեր

«Զանգեզուր» արգելավայրում նկատվել են հայկական մուֆլոններ

Հովհաննես Հարությունյանը հեռանում է «Փյունիկ»-ից

Սպորտ

Հովհաննես Հարությունյանը հեռանում է «Փյունիկ»-ից

Վայոց ձորում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժանքներ

Մարզեր

Վայոց ձորում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժանքներ

Հանրապետության տարածքում շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ

Հայաստան

Հանրապետության տարածքում շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ

Հերացու փողոցից դեպի Խանջյան փողոց տանող թունելում բեռնատար ավտոմեքենա է կողաշրջվել

Հայաստան

Հերացու փողոցից դեպի Խանջյան փողոց տանող թունելում բեռնատար ավտոմեքենա է կողաշրջվել

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում