Միջազգային

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը 5 տարի ժամկետով արգելել է Միխայիլ Գորբաչովի մուտքը երկիր

1 րոպեի ընթերցում

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը 5 տարի ժամկետով արգելել է Միխայիլ Գորբաչովի մուտքը երկիր

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի անվտանգության ծառայությունը արգելել է Միխայիլ Գորբաչովը մուտքը երկիր հինգ տարի ժամկետով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է անվտանգության ծառայության մամուլի վարչությունը:

«Ղրիմի անեքսիային հանրայնորեն աջակցելու համար Միխայիլ Գորբաչովին հինգ տարիների ընթացքում չի թույլատրվում մուտք գործել Ուկրաինա», - ասվում է Ուկրաինայի ԱԾ-ի հաղորդագրության մեջ՝ Twitter միկրոբլոգում:

Ավելի վաղ նախկին ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահը կիրակնօրյա Sunday Times թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ղրիմի հետ կապված խնդրի դեպքում կվարվեր այնպես, ինչպես Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Լուսանկարը` ТАСС

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում